«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 18.
Բակտերիաների մեծամասնությունը չունի [[քլորոֆիլ]] և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն [[կենսոլորտ]]ի ձևավորման և [[Երկիր|Երկրի]] վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։
== Ուսումնասիրման պատմություն ==
Բակտերիաներ, միաբջիջ օրգանիզմների մեծ խումբ, ունեն պարզունակ բջջային կառուցվածք և լայնորեն տարածված են բնության մեջ։ բակտերիաներ 1-ինը հայտնաբերել է հոլանդ, գիտնական [[Անտոն Լևենհուկ]]ը (17-րդ դար), իսկ կենսաբանական հատկությունները և կենսոլորտում ունեցած դրանց նշանակությունը պարզելու ուսումնասիրություններն սկսվել են 19-րդ դարի կեսերին, ֆրանսիացի գիտնական [[Լուի Պաստյոր]]ի, գերմանացի [[Ռոբերտ Կոխ]]ի և անգլիացի [[Ջոզեֆ Լիստեր]]ի աշխատանքներով։աշխատանքներով։ա
 
== Բջջի կառուցվածք==