«Ինտերֆերոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Ինտերֆերոն''' (< լատ. {{lang-lat|inter-փոխադարձ և ferio-հարվածել, ճնշել}}), պաշտպանական [[սպիտակուց]], որն արտադրվում է կաթնասունների[[կաթնասուններ]]ի և թռչունների[[թռչուններ]]ի օրգանիզմում, ինչպես նաև վիրուսներով[[վիրուսներ]]ով վարակված բջջային կուլտուրաներում։ ճնշում է վիրուսների բազմացումը բջջում։ Ինտերֆերոն անջատել են անգլիացի գիտնականներ Ա. Այզեքսը և Զ. Լինդենմանը ([[1957]] թվականին), գրիպի [[Վիրուսներ|վիրուսով]] վարակված հավի բջիջներից։ [[Բջիջներ]]ում ինտերֆերոնի առաջացումը [[օրգանիզմ]]ի պատասխան ռեակցիան է բջջի մեջ վիրուսային օտարածին սպիտակուցի թափանցման հանդեպ։ Հետագայում պարզվել է, որ ինտերֆերոնը գոյանում է նաև ի պատասխան որոշ բակտերիաների, ռիկետսիաների, տոքսինների[[տոքսիններ]]ի, նուկլեինաթթուների[[նուկլեինաթթուներ]]ի, սինթետիկ պոլինուկլեոտիդների։ Ինտերֆերոնը բաղկացած է ցածր մոլեկուլային զանգված ունեցող սպիտակուցներից ([[մոլեկուլ]]ային զանգվածը՝ 25000-110000), .որոնք կայուն են PH-ի լայն սպեկտրում, նուկլեազների, տաքացման, սառեցման և լիոֆիլացման նկատմամբ, քայքայվում են պրոտեոլիտիկ ֆերմենտների և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։ [[ՀԽՍՀ]]-ում ինտերֆերոնը ստացել են ՀԽՍՀ ԳԱ փորձառական կենսաբանության ինստիտուտում ([[1965]] թվականին) Մ. Գ. Բոստանջյանի ղեկավարությամբ։
 
{{ՀՍՀ}}