«Վիքիպեդիա:Համաձայնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3248539 խմբագրումը, որի հեղինակն է՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) մասնակիցը
Տող 26.
{{Տես նաև|Վիքիպեդիա:Վեճերի լուծում}}
 
Խմբագրողները, որոնք ունեն չեզոք տեսակետ հիմնականում հասնում են համաձայության վերը թվարկված մեթոդներով: Սակայն խմբագրողները կարող են քննարկումը տանել փակուղի, երբ քննարկման կողմերը կամ կողմերից մեկը չի կարողանում գտնել համաձայնության գալու եզրերը, և հաճախ քննարկումը կրում է էմոցիոնալ բնույթ: Ի՞նչ պետք է անել նման իրավիճակներում, երբ ռացիոնալ մեթոդներով համաձայնության հասնելը գրեթե անհնարին է.
 
====Համաձայնության կառուցում քննարկման էջում====
 
 
Եղեք '''[[Վիքիպեդիա:Եղիր համարձակ|համարձակ]]''', բայց մի շտապիր: Շատ հաճախ մեկ խմբագրումը կարող է լուծել վեճը: Հստակ նկարագրիր խմբագրման պատճառը փաստերով: Եթե խմբագրումը չի ընդունվում փորձիր կատարել այպիսի խմբագրում, որը հաշվի կառնի երկու կողմիերի փաստերը: Եթե խմբագրումը չի ընդունվում աշխատեք տվյալ հոդվածի քննարկման էջում բացել քննարկում այդ թեմայով:
 
Համաձայնության հասնելու համար փորձեք ուսումնասիրել կողմերի փաստարկները, անհամաձայնության դրդապատճառները, նախկինում համաձայնություն ձեռք բերված նմանատիպ քննարկումները և վիքիպեդիայի կանոնակարգերը և ուղեցույցերը: Փաստարկների որակները ավելի կարևոր են քան մեծամասնության կամ փոքրամասնության կարծիքը: Այնպիսի կարծիքների ինչպիսին են օրինակ «Ինձ այս տարբերակը դուր է գալիս» կամ «Իմ կարծիքով», չունեն կշիռ:
 
 
====Համաձայնության կառուցում այլ անձանց կարծիքը լսելու միջոցով====
 
Երբ քննարկման էջում քննարկումները տարվում են փակուղի, քանի որ քննարկող երկու կողմերը պնդում են իրենց տեսակետների վրա և փոխզիջումների չեն գնում, կարող եք հրավիրել տվյալ բնագավառի մասնագետ կամ բանիմաց մասնակցի իր կարծիքը հայտնելու համար: Սա հաճախ կարող է օգտակար լինել, քանի որ հրավիրված խմբագրողները կարող են իրենց փաստերով ապացուցել կողմերից մեկի ճշմարտացիությունը կամ ընտրել խմբագրման ոսկե միջինը: Սրա համար օգտագործող հիմնական ռեսուրսներն են.
 
;Երրորդ կարծիք.: կարող եք հրավիրել որևէ չեզոք խմբագրի, ով հաճախ իր ճիշտ չեզոք խորհուրդներով և փաստարկներով կարող է վիճող կողմերի բերել համաձայնության:
;Հայտարարության էջեր.: Վիքիպեդիան ունի տարբեր հարցերի բարձրացման էջեր, որտեղ կարելի է հրավիրել խմբագրողներին: Հրավերքը պետք է գրված լինի չեզոք և հակիրճ ներակայացվի քննարկման առարկան և կողմերի փաստարկները:
;Մեկնաբանության հրավեր: Հոդվածի քննարկման էջում չեզոք հրավերի տեղադրում նշելով մասնակիցների անունները որոնց կարծիքը կցանկանայիք լսել:
;[[Վիքիպեդիա:Խորհրդարան|Խորհրդարան]].: Ավելի մեծ թվով մասնակիցների ներգրավման համար խորհրդարանի էջում տեղադրեք չեզոք տեսակետով ձևավորված հրավեր և հակիրճ նկարագրեք վեճի առարկան:
 
Շատ վիճահարույց հարցեր կարող են դրվել քվեարկության, սակայն այս մեթոդը չի ողջունվում վիքիպեդիայում քանի որ շատ դեպքերում մեկ փաստարկ կարող է ավելի ծանրակշիռ լինել քան մեծամասնության կարծիքը:
 
====Ադմինների կամ համայնքի միջամտություն====
 
Որոշ դեպքերում, վեճերը կրում են անձնական կամ գաղափարական բնույթ, այլ ոչ թե բովանդակության շուրջ սոսկ տարաձայնությունների, այս դեպքերում կարող է պահանջվել համայնքի կամ ադմինիստրատորի միջամտություն: Ադմինները չեն որոշում բովանդակություն, բայց կարող են համաձայն վիքիպեդիայի կանոնների և ուղեցույցների արգելափակել այն մասնակիցներին, որոնք իրենց գործողություններով խոչընդոտում են համաձայնության ձեռք բերումը: Որոշ դեպքերում ադմինները կարող են իրենք նկատել և միջամտել վեճերին, սակայն եթե Դուք տեսնում եք, որ քննարկող կողմերից մեկը դրսևորում է ապակառուցողական վարք կարող եք դիմել ադմիններից որևէ մեկին կամ մի քանիսին: Բացառիկ դեպքերում եթե խնդիր կրում է գլոբալ բնույթ կարող եք խնդրի վերաբերյալ գրել [[Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ|Ադմինիստրատորների տեղեկատախտակում]]:
 
====Համաձայնության կառուցման ժամանակ կատարվող սխալներ====
 
Խմբագրողները համաձայնության հասնելու համար կատարում են հետևյալ սխալները.
* '''Արտա-վիքի քննարկումներ:''' Քննարկումներ, որոնք կազմակերպվում են այլ կայքերում, ֆորումներում, չաթերում, էլեկտրոնային փոստերում չեն ողջունվում վիքիպեդիայում: Շատ ժամանակ արտա-վիքի քննարկումները կարող են բերել անվստահության կասկածների: Վիքիպեդիայի հիմնական քննարկումները պետք է տեղի ունենան վիքիպեդիայում, որպեսզի բոլոր մասնակիցները կարողանան հետևել դրանց:
* '''Ոչ չեզոք մասնակիցների հրավեր, [[Վիքիպեդիա:Խամաճիկություն|Խամաճիկություն]]:''' Ոչ չեզոք տեսակետ ունեցող մասնակիցների հրավիրումը քննարկմանը կարող է ավելի բարդացնել քննարկումը: Մի փորձեք տեսակետ խնդրել այն մարդկանցից, որոնք բացահայտ սուբեկտիվորեն կարող են պաշտպանել քննարկող կողմերից մեկին: Օգտագործել խամաճիկ հաշիվներ որպեսզի կարողանաք առաջ տանել Ձեր տեսակետ խստագույնս արգելված է, այդ հաշիվները ենթակա են անմիջապես արգելափակման:
* '''Ագրեսիվ պահվածք:''' Շարունակական ագրեսիվ պահվածքը կարող է բերել ապակառուցողական հետևանքների: Խմբագրողները պետք է փորձեն լսել միմյանց, հասկանալ և վերլուծել, դրանից կշահի միայն հոդվածի որակը:
* Հաճախ քննարկումները կարող են կրել հրապարակային բնույթ, որում ներքաշված կլինեն մեծ թվով մասնակիցներ կամ ադմիններ: Այս դեպքերում քննարկում բացել Խորհրդարանում և ներկայացնել քննարկման հետ կապված բոլոր մյուս քննարկումների հղումները: Այստեղ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է հրավիրել լսելու չափազանց չեզոք խմբագրողների կարծիքը:
 
{{Վիքիպեդիայի քաղաքականություններ և ուղեգծեր}}