«Ուրմիո լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: war:Danaw Urmia; cosmetic changes
No edit summary
Տող 1.
{{այլգործածություն2|Ուրմիա լիճ||Ուրմիա}}
[[Պատկեր:Lake urmia.jpg|thumb|Ուրմիա լիճը (նկարված է տիեզերքից)]]
'''Ուրմիա լիճ''' - անհոսք աղի լիճ է [[Իրան]]ի հյուսիս -արևմուտքում: [[Հայկական լեռնաշխարհիլեռնաշխարհ]]ի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:
Լիճն ուսումնասիրել են Վ. Վ. [[Բոգաչև]]ը, Գ. [[Ռիբեն]]ը, Կ.Ն. [[Պաֆենհոլց]]ը և ուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի [[Կասպից ծով]]` Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: [[Սոհունդ]] լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան [[Խոյ]]ի դաշտով կապ է ունեցել [[Արաքս]]ի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու [[Կարաթափա]] լեռնանցքով թափվել է [[Արաքս]]ի մեջ: Մեկ այլ փաստ. [[Թավրիզ]]ի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր [[դարավանդ]]ներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն` շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է` կապված [[տեկտոնական շարժումներ]]ի հետ:
 
ԵրկարությունըԼճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա: Գարնանը մակարդակը բարձրանում է: Աղիությունը 150-230% է, ափերին տեղ-տեղ կան աղուտներ: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր (խոշորագույնը Ջահատուն է): Գետերի դելտաները հաճախ ճահճացած են: Լճում կա 60 կղզի (գլխավորապես հարավային մասում): Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ: Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]], Շահպուր քաղաքները:
Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր` Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են` բերված տիղմի պատճառով, հատկապես [[Զագրոս]]ի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ:
 
Աղիությունը շատ բարձր է` 150-230% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ:
Լճում կա 60 կղզի` գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:
Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]], Շահպուր քաղաքները:
[[1926]] թվականին լիճը վերանվանվել է ''Ռեզայի'', ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: [[1970]] լճին վերադարձվել է նախկին անունը: