«Սպիտակի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տնտեսություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,շ → ն, շ oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: → (2)
Տող 41.
|Լայնք =
|Երկայնք =
<!-- |Միավորը երկրի քարտեզին = Map of Spitak region Arm.SSR.png
-->
|Քարտեզի չափ = 300
|Վարչական միավորի քարտեզ =
|Պատմական շրջան = [[Գուգարք]]
Տող 93 ⟶ 94՝
[[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատումից հետո Համամլուի գավառակը մտավ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ Շրջանի առաջին կոմբջիջը ստեղծվել էր [[1919]] թվականի [[հոկտեմբեր]]ին, Համամլու կայարանում։ Այն ընդհատակյա աշխատանք է տարել աշխատավորության շրջանում, սերտ կապեր հաստատել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառային կազմակերպությունների հետ։ Սպիտակի շրջանում խորհրդային իշխանություն է հաստատվել [[1920]] [[դեկտեմբեր]]ին (Համամլուում՝ [[դեկտեմբերի 5]]-ին), երբ 11-րդ կարմիր բանակի ջոկատները Ղարաքիլիսայի կողմից մտել են շրջանի տարածքը։
 
[[1921]]-[[1930]] թվականին Սպիտակի շրջանի տարածքը բաժանված էր Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների միջև, և կուսակցական աշխատանքը այնտեղ տարվում էր համանուն գավկոմների, իսկ [[1930]]-[[1937]] թվականներին՝ Լենինականի և Կիրովականի կուսշրջկոմների ղեկավարությամբ։ [[1938]] թվականից սկսած շրջանի կուսակցական կյանքը ղեկավարում է ՀԿԿ Սպիտակի շրջկոմը։
 
[[1985]] թվականի [[հունվարի 1]]-ի դրությամբ 92 սկզբնական կուսկազմակերպություններում հաշվվում էր [[1981]] անդամ և 97 անդամության թեկնածու։ [[1921]] թվականին ստեղծված Սպիտակի շրջանի ԼԿԵՄ կազմակերպությունը [[1985]] թվականի [[հունվար]]ին ուներ 113 սկզբնական կազմակերպություն՝ 10547 կոմերիտականով։ Լույս էր տեսնում «Լուսարձակ» շրջանային թերթը։
Տող 107 ⟶ 108՝
Շրջանի ցածրադիր մասերին բնորոշ է երկարատև չափավոր զով [[ամառ]]ը և մեղմ [[ձմեռ]]ը, լեռների բարձրադիր մասերին՝ կարճատև զով ամառը և ցուրտ ձմեռը։ Միջին տարեկան ջերմաստիճանը 7-8&nbsp;°C է, լեռնային բարձրադիր շրջաններում՝ 2-3&nbsp;°C։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը -6&nbsp;°C է, նվազագույնը՝ -30&nbsp;°C։ հուլիսի միջին ջերմաստիճանը 17-18&nbsp;°C է, առավելագույնը՝ 33&nbsp;°C։ Տեղումների տարեկան քանակը 500-550 մմ է (առավելագույնը՝ [[գարուն|գարնանը]]), գոլորշունակությունը՝ 900 մմ։ Ձնածածկույթի միջին հաստությունը 18-20 սանտիմետր Է, ձնածածկույթով օրերի թիվը՝ 75-80։ Շրջանի խոշոր գետը Փամբակն է՝ [[Ջրաշեն]] և [[Չիչկան]] վտակներով։ Գետերն օգտագործվում են [[ոռոգում|ոռոգման]] նպատակով։ Չիչկան գետից սկիզբ առնող [[Նալբանդի ջրանցք]]ը ոռոգում է Սեծ Պարնիի գոգհովիտը (2210 հա)։ Փամբակ գետի վրա կան մի քանի ջրհան կայաններ ([[Դեղասար]]ի, [[Սարահարթ (գյուղ)|Սարահարթի]], Սպիտակի, [[Ղուրսալի]]ի, [[Սարալ]]ի), որոնք ոռոգում են մոտ 1000 հա հողատարածություն։ Հողաբուսական ծածկույթում առկա է բարձունքային գոտիականությունը։
 
Գերակշռում են չափավոր խոնավ [[տափաստան]]ային [[լեռնակարբոնատային հողեր]]ն ու տիպիկ [[սևահողեր]]ը (սակավազոր, թույլ զարգացած սևահողերի կոմպլեքսով), ցածրադիր մասերում՝ գետային ալյուվիալ հողերը, նախալեռնային շրջաններում՝ [[կարբոնատ]]ային բաց շագանակագույն, լեռնային բարձրադիր վայրերում՝ [[լեռնամարգագետնային հողեր]]ը։ Տիրապետում են լեռնահովտային, տափաստանամարգագետնային բուսական համակցությունները։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջը, արևահայաց դիրքի հետևանքով, չորային է՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջը ավելի բուսապատ է։ Սպիտակ, Ղուրսալի, [[Քարաձոր]], Սեծ Պարնի և [[Գոգարան]] բնակավայրերի մոտ կան [[անտառ]]ների պուրակներ (600 հա)։ Վերականգնվում են հին անտառամասերը, կատարվում՝ նոր անտառատնկումներ (2500 հա)։ Չիչկան գետի հովտում զգալի տեղ են գրավում չիչխանի մացառուտները։ Տափաստաններից բարձր տարածվում են ենթալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհին բնորոշ են [[գայլ]]ը, [[աղվես]]ը, [[նապաստակ]]ը, [[կզաքիս]]ը, [[դաշտամուկ]]ը, բազմատեսակ [[թռչուններ]], [[սողուններ]] ու [[միջատներ]]։
 
== Տնտեսություն ==