«Ալիզարին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «## Ալիզարին ## '''Ալիզարին''', 1,2– դիօքսիանտրաքինոն, C<sub>14</sub>H<sub>8</sub>O<sub>4</sub>, օրգանական միացություն, բն...»:
 
չNo edit summary
Տող 1.
## Ալիզարին ##
'''Ալիզարին''', 1,2– դիօքսիանտրաքինոն, C<sub>14</sub>H<sub>8</sub>O<sub>4</sub>, օրգանական միացություն, բնական ներկանյութ։ Իբրև այդպիսին օգտագործվել է դեռևս հին [[դար]]երում, (նաև՝ [[Հայաստան]]ում)։Առաջին ներկանյութն է, որ [[սինթեզ]]վել է արհեստական ճա–
նապարհով (Կ. Գրեբե և Կ. Լիբերման, 1869)։ Նարնջագույն [[բյուրեղ]]ներ են, հալման ջերմաստիճանը՝ [[290]]° C, եռմանը՝ [[430]]° C։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ [[քացախ]]աթթվում, [[բենզոլ]]ում և ալկալիների [[լուծույթ]]ներում։ Ալիզարինի խիտ [[լուծույթ]]ը կարմիր է, նոսրը՝ կապտամանուշակագույն։ Արդյունաբերության մեջ ստանում են անտրաքինոնսուլֆաթթուն [[օքսիդ]]իչի առկայությամբ, կծու [[կալիում]]ի հետ հալելով։ Ալիզաինը պարունակում են [[տորոն]]ի [[արմատ]]ները (4,4–6,8% անտրաքինոնային գլյուկոզիդներ)։ Տորոնի մշակումը [[Եվրոպա]]յում սկսվել է XVIII դարերի կեսերին, երբ Հ. Ալթունյանը (Ալթըն ժան) նրա [[սերմ]]երը [[Անատոլիա]]յից տարել է [[Ֆրանսիա]]։ Ալիզարին և այլ բազմաօքսիանտրաքինոններ հայտնի են ալիզարինային ներկանյութեր անունով։ Մի շարք [[մետաղ]]ների հետ Ալիզարինի միացությունները վառ գունավորված, կայուն, անլուծելի լաքեր են։ Տարածված է վառ կարմիր [[ալյումին]]ական լաքը, որից պատրաստում են բարձրորակ և կայուն գեղարվեստական ներկեր։ Ալիզարինային ներկանյութերը, որոնք կայուն են [[օճառ]]ի, շփման, [[լույս]]ի նկատմամբ, օգտագործում են [[բամբակ]]ը, [[վուշ]]ը, [[բուրդ]]ը, [[մետաքս]]ը ներկելու համար։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:քիմիա]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալիզարին» էջից