«Կոնստանտին Սարաջև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2), →
Տող 29.
'''
 
'''Կոնստանտին Սողոմոնի Սարաջև (Սարաջյան)''' ([[սեպտեմբերի 27]], [[1877]], [[Դերբենդ]] - [[հուլիսի 22]], [[1954]] [[Երևան]]), հայ խորհրդային [[դիրիժոր]], [[մանկավարժ]], երաժշտական, հասարակական գործիչ։ [[ՀԽՍՀ]] ժողովրդական արտիստ ([[1945]])։ Աշխատանքի հերոս ([[1921]])։
 
== Կյանքը և գործուներությունը ==
[[1898]] թվականին ավարտել է [[Մոսկվա]]յի [[կոնսերվատորիա]]յի Ի․ Վ․ Գրժիմալիի [[ջութակ]]ի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է [[Սերգեյ Տանեև|Ս․ Ի․ Տանեևի]] մոտ)։ [[1900]] թվականից՝ Մոսկվայի մասնավոր ռուսական [[օպերա]]յի [[Նվագախումբ|նվագախմբ]]ի [[կոնցերտմայստեր]]։ [[1905]]-[[1906]] թվականներին [[Լայպցիգ]]ում պարապել է Ա․ Նիկիշի մոտ (դիրիժորություն)։ [[1908]] թվականից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում ([[1908]], [[1910]], [[1911]]), օպերային ներկայացումներ Սերգիևո Ալեքսեևյանի տանը ([[1911]]-[[1912]]), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը ([[1913]]-[[1914]])։ Սարաջևը դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Սարաջևը ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական կյանքին։ [[1918]]-[[1919]] թվականներին [[Սարատով]]ում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի [[թատրոն]]ը, դասավանդել կոնսերվատորիայում։ [[Դոնի Ռոստով]]ում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերա-գործիքային [[անսամբլ]]։ [[1922]] թվականին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ [[1922]]-[[1935]] թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտա-տեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում)։ Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում։ Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ցու․ Տիմոֆեևը և ուրիշներ։ Ղեկավարել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը ([[1922]]-[[1924]], [[ռեկտոր]]), սիրողական սիմֆոնիկ նվագախումբ ([[1924]]-[[1935]], [[1926]] թվականից՝ Սարաջևի անվան)։ Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել [[Վիեննա]]յում և [[Պրագա]]յում ([[1927]])։ Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ Կ․ Ս․ Սարաջև արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարա-գեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ։ [[1935]] թվականից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն․ [[1935]]-[[1939]]-ին [[Սպենդիարյան Ալեքսանդր|Սպենդիարյան]]ի անվան օպերայի և [[բալետ]]ի թատրոնի գլխավոր դիրիժոր, մասնակցել է Ա․ Դարգոմիժսկու «[[Ջրահարս|Ջրահարսը]]ը» ([[1938]]) օպերայի, Բ․Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» ([[1939]]), [[Արամ Խաչատրյան|Ա․ Խաչատրյան]]ի «Երջանկություն» ([[1939]]) և «[[Գայանե (բալետ)|Գայանե]]» ([[1947]]) բալետների բեմադրություններին։ [[1941]] թվականից՝ [[Հայաստան]]ի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Լայնորեն պրոպագանդել է [[հայ]] [[կոմպոզիտոր]]ի ստեղծագործությունը։ [[1936]]-[[1954]] թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր ([[1936]]-[[1937]] թվականներին և [[1940]]-[[1954]] թվականներին՝ դիրեկտոր)։ Սաներից են՝ [[Արամ Քաթանյան]]ը, [[Յուրի Դավթյան]]ը, [[Հակոբ Ոսկանյան]]<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref><ref>[http://apo.am/hy/%D5%AF%D5%B8%D5%B6%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6-1877-1954%D5%A9%D5%A9/ Կոնստանդին Սարաջյան (1877-1954)]</ref>։ Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց:դպրոց։
 
== Մրցանակներ ==
Տող 44.
 
== Գրականություն ==
* Գևորգ Տիգրանյան, «Հայ երաժիշտ կատարողներ», Կոնստանդին Սողոմոնի Սարաջյան(Սարաջև) -- 1877-1954 | Երաժշտություն | Հայ անվանի երաժիշտներ, 1961, Հայպետհրատ, Երևան<ref>[http://koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=165802&shelfbrowse_itemnumber=510724 «Հայ երաժիշտ կատարողներ», Կոնստանդին Սարաջյան]</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 50.
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Սարաջև, Կոստանտին}}
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Հայ երաժիշտներ]]