«Ջոակինո Ռոսսինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: → (36)
Տող 5.
}}
 
'''Ջոակինո Անտոնիո Ռոսինի''' ([[իտալերեն]]՝ Gioachino Antonio Rossini; [[1792]]թ. [[փետրվարի 29]] - [[1868]]թ. [[նոյեմբերի 13]]), իտալացի կոմպոզիտոր։ Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։
 
== Կենսագրությունը ==
Ջոակինո Ռոսինին ծնվել է [[1792]] թվականին իտալական [[Պեզարո]] փոքրիկ քաղաքում։ Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին [[Բոլոնիա]]՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ [[1807]] թվականին Ռոսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։
Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, [[Վենետիկ]]ի «Սան Մոզե» թատրոնում, [[1810]] թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, [[1811]] թ.)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսինին գործի լծվեց և [[1812]] թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «[[Լա Ֆենիչե]]» թատրոնի բեմում բեմադրվեց «[[Տանկրեդ]]»-ը, ապա «[[Իտալուհին Ալժիրում]]» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։
 
Բայց Ռոսինիին մեծ հաղթանակ բերեց [[Հռոմ]]ի «Արջենտինա» թատրոնում [[1816]]-ին բեմադրված նրա «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչը]]»։ Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է [[Ջովանի Պաիզիելլո]]յից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։
 
Նույն տարում [[Նեապոլ]]ում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «[[Մոխրոտը (օպերա)|Մոխրոտը]]»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» [[1817]] թվականին Միլանում։ [[1815]] – [[1823|23]] թվականներին Ռոսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև [[Միլան]]ի «[[Լա Սկալա]]» թատրոնը և [[Վիեննա]]յի Իտալական թատրոնները։
 
[[1821]] թվականին Ռոսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ [[1823]] – ին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 [[ֆունտ սթերլինգ]]։ [[1824]] –ին Ռոսինին [[Փարիզ]]ում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։
Տող 21.
Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է [[բուֆֆա]] օպերայի զարգացումը, ապա «[[Վիլհելմ Տելլ (օպերա)|Վիլհելմ Տելլ]]»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։
 
Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ [[1816 թ]]-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար)և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, [[Բեթհովեն]]ը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին [[Վիեննա]]յում, [[1822]] թ-ին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «[[Տոնական մեսսա]]ն» , որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև [[Աստված|Աստծուն]], որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։
 
== Հիմնական օպերաները ==
 
* [[Սինյոր Բրուսկինո]] (Il Signor Bruschino (or Il figlio per azzardo) - 1813
* [[Տանկրեդ (օպերա)|Տանկրեդ]] (Tancredi) - 1813
* [[Իտալուհին Ալժիրում]] (L’Italiana in Algeri) - 1813
* [[Թուրքը Իտալիայում (օպերա)|Թուրքը Իտալիայում]] (Il Turco in Italia) - 1814
* [[Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի (օպերա)|Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի]] (Elisabetta regina d’Inghilterra) - 1815
* Ալմավիվա, կամ Անօգուտ նախազգուշություն ([[Սևիլյան սափրիչը (օպերա)|Սևիլյան սափրիչը]]) (Almaviva ossia L’inutile precauzione (Il Barbiere di Siviglia)) - 1816
* [[Օթելլո (Ռոսսինի)|Օթելլո]], կամ Վենետիկի մավրը (Otello o Il moro di Venezia) - 1816
* [[Մոխրոտը (օպերա)|Մոխրոտը, կամ Առաքինության հաղթանակը]] (La Cenerentola o sia La bontà in trionfo) - 1817
* [[Գող-կաչաղակ]] (La gazza ladra) - 1817
* [[Արմիդե (Ռոսսինի)|Արմիդե]] (Armida) - 1817
* [[Մովսեսը Եգիպտոսում]] (Mosè in Egitto) - 1818
* [[Հերմիոնե]] (Ermione) - 1819
* [[Լճի օրիորդը]] (La donna del lago) - 1819
* [[Մահմուդ Երկրորդ (օպերա)|Մահմուդ Երկրորդ]] (Maometto secondo) - 1820
* [[Մաթիլդա դի Շաբրան]] (Matilde di Shabran, or Bellezza e Cuor di Ferro) - 1821
* [[Շամիրամ (օպերա)|Շամիրամ]] (Semiramide) - 1823
* [[Ճանապարհորդություն դեպի Ռեյմս]] (Il viaggio a Reims) - 1825
* [[Կորնթոսի պաշարումը (օպերա)|Կորնթոսի պաշարումը]] (Le Siège de Corinthe) - 1826
* Մովսեսը և Փարավոնը, կամ Կարմիր ծովով անցումը (Moïse et Pharaon (Le passage de la Mer Rouge) - 1827 ( «Մովսեսը Եգիպտոսում» օպերայի հիման վրա)
* [[Կոմս Օրի]] (Le Comte Ory) - 1828
* [[Վիլհելմ Տել (օպերա)|Վիլհելմ Տել]] (Guillaume Tell) - 1829
 
{{ՀՍՀ}}