«Մուշեղ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չ կետադրական, փոխարինվեց: → (2)
Տող 23.
 
== Կենսագրություն ==
Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել [[Մակար Եկմալյան]]ին։ 1907—1911թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի երաժշտական ուսումնարանում, 1925-1930 թթ.` [[Մոսկվա]]յի կոնսերվատորիայում։ Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ ([[բարիտոն]])։ Համերգներով հանդես է եկել [[Երևան]]ում, Թիֆլիսում և [[Մոսկվա]]յում։ 1930 թվականին տեղափոխվել է Երևան, [[Շարա Տալյան]]ի հետ կազմել ու հրատարակել է [[Սայաթ-Նովա]]յի (1946) և Ջիվանա (1955) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-իև, 2-րդ հատորները (1949, 1952), [[Շերամ]]ի երգերի ժողովածուն (1959)։ Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն)։ 1934-1939 թվականին եղել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] նախագահ։
 
== Աղբյուրներ ==