«Ջերարդ Ուեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: →
Տող 37.
Սկսած [[2000]] թվականից Ջերարդ Ուեյը աշխատել է Նյու-Ջերսիում։ Այնպես ստացվեց, որ նա ներկա գտնվեց [[Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ|սեպտեմբերի 11]]-ի գործողություններին։ Այս դեպքերը ստիպեցին նրան վերանայել իր կյանքը և հիմնովին փոխել այն։ Նա ուզում էր դա արտահայտել երաժշտության միջոցով։ Վերադառնալով տուն նա իր դպրոցական ընկերոջ՝ [[Մետ Պելիսեր]]ի հետ խումբ է ստեղծում, որին միանում է նաև նրանց ընկեր [[Ռեյ Տորո]]ն։ Ջերարդ Ուեյի եղբայրը՝ [[Մայքի Ուեյ]]ը, մեծ ցանկություն ուներ նվագել խմբում և այդ պատճառով նա ընդունվում է երաժշտական քոլեջ և մեկ տարի սովորում է բաս-կիթառ։ Խմբի անունը ընտրում է Մայքին, որը նա պատահաբար տեսել էր Իրինա Ուելշայի «Ecstasy: Three Tales of Chemical Romance» գրքում։ Խումբը ելույթ է ունենում արևելյան ափերում և այդ նեղ շրջանակներում ձեռք է բերում բավականին մեծ հեղինակություն։ Որոշ ժամանակ անց խմբին է միանում կիթառահար Ֆրենկ Այերոն։ Մի քանի ամիս անց խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ I Brought You My Bullets, You Brought Me Your Love (2002)։
 
Չնայած նրանց բավականին բարձր հեղինակությանը, Ջերարդը չէր դադարում նկարելուց՝ նկարում էր իր և նման այլ խմբեր։ Օրինակ My Chemical Romance-ի Three Cheers for Sweet Revenge (2004) և The Black Parade (2006) ալբոմների շապիկները նկարել է Ջերարդը։ Այդ ամենից նա գումար է հավաքում և տալիս կրծքի [[քաղցկեղ]] ունեցողներին՝ բարեգործության նպատակով։ Նա ձայնագրում է նաև The Used խմբի «Under Pressure» երգի քավեր տարբերակը՝ [[ցունամի]]ից փրկվածներին օգնելու համար։
== Անձնական կյանքը ==
Ժերարդը երկար տարիներ պայքարել է ալկոհոլի և թմրանյութերի դեմ<ref>{{cite web|title=Im Not Okay|url=http://www.imnotokay.net/my-chemical-romance/gerard-way/|archiveurl=http://www.webcitation.org/65Wqb7v1Q|archivedate=2012-02-18}}</ref>։ 2007 թվականի սեպտեմբերի 3-ի համերից հետոո նա ամուսանանում է «Mindless Self Indulgence» խմբի բաս-կիթառահարուհու՝ [[Լինդսի Բալլատո]]յի հետ<ref>{{cite web|url=http://www2.kerrang.com/2007/09/mcr_gerard_ties_the_knot.html|title=MCR: Gerard ties the knot|accessdate=September 5, 2007|archiveurl=http://www.webcitation.org/65WqblqNR|archivedate=2012-02-18}}</ref>։ Երկար ժամանակ ապրում է [[Լոս-Անջելես]]ում՝ [[Կալիֆոնիա]]յում։ [[2009]] թվականի [[մայիսի 27]]-ին ծնվում է նրա աղջիկը՝ Բենդիտ Լին։ <ref>[http://tw.youtube.com/watch?v=DOQfcVf8iUQ KROQ interview with ''Kevin & Bean'', July 14, 2008]</ref>