«Հայաստանի ժողովրդական արտիստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"People’s_Artist_of_the_Republic_of_Armenia.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per [[:c:Commons:Deletion requests/Files uploaded b...
չ կետադրական, փոխարինվեց: →
Տող 9.
 
== Կոչման շնորհման միջնորդությունը ==
2014թ. օգոստոսի 9-ից [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։
Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով։