«Ալաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «## Ալաններ ## '''Ալաններ''', սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզա ցեղեր։ Տարասփռված էին Հյուսիս...»:
 
No edit summary
Տող 1.
## Ալաններ ##
'''Ալաններ''', սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզա [[ցեղ]]եր։ Տարասփռված էին [[Հյուսիս]]ային [[Կովկաս]]ից մինչև [[Վոլգա]], Դոն և Դնեպր [[գետ]]երի ստորին [[հոսանք]]ների [[հարթավայր]]երը։ Մեր թվարկումից առաջի դարում [[ալան]]ական վաչկատուն և ռազմատենչ [[ցեղ]]երը [[Հյուսիս]]ային [[Կովկաս]]ում հիմնել էին հզոր [[թագավոր]]ություն, որտեղից հաճախ կողոպտչական [[արշավանք]]ներ էին կատարում (մեծ մասամբ այն [[կիրճ]]ով, որ նրանց անունով կոչվում էր ''[[Ալան]]աց դուռ'') դեպի [[Վիրք]], [[Աղվանք]], [[Մեծ Հայք]], Պարթևաստան, [[Փոքր Ասիա]] և Հռոմեական կայսրության շրջանները։ Նրանց առաջխաղացումը կասեցնելու համար [[հայկ]]ական, վրացական, պարթևական և [[հռոմ]]եական ուժերը քանիցս դաշնակցել են։ Մեծ Հայքի վրա Ալանների արշավանքների (առաջինից–երկրորդ դարերին) մասին տեղեկություններ են հայտնում [[Հովսեպոս]] Փլավիոսը, Դիոն [[Կասսիոս]]ը, [[Տակիտոս]]ը, [[Մովսես]] Խորենացին և ուրիշ պատմագիրներ։ [[Հայ]] [[Արշակունի]]ներից ոմանք (Տրդատ Գ, [[Արշակ]] Բ) դաշնակցել են [[Ալան]]ների հետ՝ ընդդեմ [[Սասանյան]]ների ոտնձգությունների։ [[Հայ]]–[[ալան]]ական հարաբերություններն արտացոլվել են «Արաաշես և Սաթենիկ» ավանդավեպում, որտեղ գովերգվում է [[Հայ]]ոց Արտաշես [[թագավոր]]ի և [[ալան]]ների արքայադուստր [[Սաթենիկ]]ի ամուսնությունը։ Տրդատ Գ-ի [[կին]] [[Աշխեն]]ը նույնպես ալան դշխուհի էր։ Ըստ [[Մովսես]] Խորենացու, ''Առավեղյանների'' [[տոհմ]]ի նախնիները [[Սաթենիկ]]ի մերձավորներն են եղել։ Հայկական ավանդության համաձայն, [[Սաթենիկ]]ի եղբայրը հայրական գահին տիրացել է Հայոց Սմբատ զորավարի օգնությամբ։ Վերջինս, իբր, գերեվարելով [[ալան]]ներից շատերին, բնակեցրել է [[Շավարշ]]ական գավառում (Մասիսից հարավ–արևելք), որը նրանց նախկին բնակավայրի անունով կոչվել է նաև [[Արտազ]]։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալաններ» էջից