«Ինդի ռոք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: bg:Инди рок
չ Ռոբոտը ավելացնում է․: ro:Muzică indie rock; cosmetic changes
Տող 16.
Շատ երաժշտական ժանրեր ու ենթաժանրեր, ունենալով շատ ընդհանրություններ իրար հետ, ասոցացվում են ինդի ռոքի հետ: Դրանցից են [[լո-ֆայ|լո-ֆայը]] (lo-fi), [[փոսթ-ռոք|փոսթ-ռոքը]] (post-rock), [[սեդքոր|սեդքորը]] (sadcore), [[Սի86|Սի86-ը]] (C86), [[մաթ ռոք|մաթ ռոքը]] (math rock), [[շուգեյզ|շուգեյզը]] (shoegaze), [[դրիմ փոփ|դրիմ փոփը]] (dream pop), [[ինդի փոփ|ինդի փոփը]] (indie pop), [[նոիզ ռոք|նոիզ ռոքը]] (noise rock), [[նոիզ փոփ|նոիզ փոփը]] (noise pop), [[րայըթ գրրրլ|րայըթ գրրրլը]] (riot grrrl), [[փոսթ-հարդքոր|փոսթ-հարդքորը]] (post-hardcore), [[թուի փոփ|թուի փոփը]] (twee pop), [[ալթ-քանթրի|ալթ-քանթրին]] (alt-country), [[փոսթ-փանք րիվայվլ|փոսթ-փանք րիվայվլը]] (post-punk revival), [[գարաժ ռոք րիվայվլ|գարաժ ռոք րիվայվլը]] (garage rock revival), [[դենս-փանք|դենս-փանքը]] (dance-punk), [[ինդի ֆոլք|ինդի ֆոլքը]] (indie folk), [[բարոք փոփ|բարոք փոփը]] (baroque pop) և [[ինդիտրոնիկա|ինդիտրոնիկան]] (indietronica):
 
== Պատմությունը ==
=== Վաղ արմատները ===
 
Ժամանակակից ինդի ռոքի արմատները հասնում են մինչև [[The Velvet Underground]]-ի [[The Velvet Underground album|համանուն դեբյուտային ձայնասկավառակը]]` թողարկված 1967 թվականին, որը համարվել էր համար 7 ալբոմը Բլենդերի լավագույն 100 ինդի ռոք ալբոմների ցանկում: [[Beach Boys]]-ի [[Pet Sounds]] ալբոմը` թողարկված 1966 թվականին, նույնպես համարվում է ժանրի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող ձայնասկավառակ: Հետագայում 70-ականների փանք շարժումը ունեցավ մեծ ներդրում ԱԴԻ (արա դա ինքնուրույն) ոճի մեջ, որն ավելի ուշ դարձավ ինդի ռոքի անկյունաքարը:
 
=== 1980-ականներ ===
 
1980-ականներին [[ալտերնատիվ ռոք|ալտերնատիվ ռոքը]] քիչ թե շատ ասոցացվում էր ինդի ռոքի հետ:
 
[[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայում]] ինդի չարտեր ստեղծվեցին 80-ականների սկզբին: Ի սկզբանե, չարտերում հիմնականում այնպիսի խմբեր էին, որոնք ստեղծվել էին որպես կիթառային հիմք ունեցող ալտերնատիվ ռոք խմբեր, հատկապես ինդի փոփ արտիստներ, ինչպիսիք էին, [[Aztec Camera]]-ն և [[Orange Juice]]-ը, [[Սի86]] [[ջենգլ-փոփ]] շարժումը և Sarah Records լեյբլի արտիստները: 80-ականների որոշ չափով բնորոշ բրիտանական ինդի ռոք խմբերից են [[The Smiths]]-ը, [[The Stone Roses]]-ը, [[The Jesus and Mary Chain]]-ը և [[Happy Mondays]]-ը, որոնց երաժշտությունը ունեցել է ուղղակի ազդեցություն 90-ականների այնպիսի շարժումների ձևավորման վրա, ինչպիսիք են [[շուգեյզինգ|շուգեյզինգը]] և [[բրիթփոփ|բրիթփոփը]]:<br />
[[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներում]] ինդի ռոք տերմինը մասնավորապես ասոցացվում էր [[Hüsker Dü]]-ի, [[The Replacements]]-ի, [[Pixies]]-ի, [[Dinosaur Jr.]]-ի, [[Sonic Youth]]-ի և [[Minutemen]]-ի սուր, աղմկոտ ու ծանր երաժշտության հետ: Բայց ճակատագրի հեգնանքով այդ խմբերից շատերն այդ տասնամյակի ընթացքում ձայնագրություններ են թողարկել խոշոր լեյբլների տակ: [[R.E.M.]]-ը, [[10,000 Maniacs]]-ը և նման այլ [[քոլեջ ռոք]] խմբեր նույնպես 80-ականների ալտերնատիվ ռոք բեմի մի մասն էին։
 
Մի շարք ինդի ռոք լեյբլներ հիմնադրվեցին 80-ականներին: Դրանցից էին [[Վաշինգտոն|Վաշինգտոնի]] [[Dischord Records]]-ը 1980 թվականին, [[Սիեթլի]] [[Sub Pop Records]]-ը` 1986-ին, [[Նյու Յորք|Նյու Յորքի]] [[Matador Records]]-ն ու [[Durham]]-ը, [[Հյուսիսային Կարոլինա|Հյուսիսային Կարոլինայի]] [[Merge Records]]-ը` 1989-ին: [[Չիկագո | Չիկագոյի]] [[Touch and Go Records]]-ը 1979-ին հիմնադրվեց որպես ամսագիր, իսկ 80-ականներին սկսեց թողարկել ձայնագրություններ:
 
=== 1990-ականներ ===
 
90-ականները մեծ փոփոխություն մտցրին [[ալտերնատիվ ռոք | ալտերնատիվ ռոքի]] բեմում: Այնպիսի [[գրանժ]] խմբեր, ինչպիսիք են [[Nirvana]]-ն, [[Alice in Chains]]-ը, [[Soundgarden]]-ը և [[Pearl Jam]]-ը, ներխուժեցին մեյնսթրիմ` ձեռք բերելով կոմերցիոն հաջողություն և միջազգային ճանաչում: [[Փանք րիվայվլ]] խմբերը, օրինակ, [[Green Day]]-ն ու [[The Offspring]]-ը նույնպես ճանաչում ձեռք բերեցին ու անցան "ալտերնատիվ" կատեգորիայի տակ: "Ալտերնատիվ" տերմինի իմաստը փոխվեց, քանի որ խոշոր լեյբլները սկսեցին մեծ ներդրումներ կատարել այդ երաժշտության մեջ, ինչը փոխեց այդ մշակույթի ողջ իմաստը: Այն արդեն բնութագրում էր երաժշտության այնպիսի տեսակ, որը հասնում է մեյնսթրիմ հաջողության: Իսկ "ինդի ռոք" տերմինը սկսեց ասոցացվել այն խմբերի ու ժանրերի հետ, որոնք մնացին ընդհատակում (անդերգրաունդ):
 
90-ականներին առաջացան ինդի ռոքի մի քանի հիմնական ճյուղեր: [[Լո-ֆայ | Լո-ֆայը]] գլխավորում էին [[Elliott Smith]]-ը, [[Pavement]]-ը, [[Guided by Voices]]-ը, [[Neutral Milk Hotel]]-ը և մի քանի խմբեր, որոնք գրվում էին [[Elephant 6 Recording Company]]-ում: Սահմանվեցին ձայնագրման տարբեր տեխնիկաներ (այդ թվում նաև տնային ձայնագրությունը) և հիմնվեց այն համոզմունքը, որ ինդի ռոք արտիստները չեն "վաճառվում" մեյնսթրիմ ալտերնատիվ ռոք բեմին:
 
[[Էմո]] ուղղությունը, որն առաջացել էր 80-ականներին [[հարդքոր փանք | հարդքոր փանքից]], մասնավորապես [[Rites of Spring]] խմբից, աստիճանաբար ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում 90-ականներին: [[Sunny Day Real Estate]]-ը, [[The Promise Ring]]-ը, [[The Get Up Kids]]-ն ավելի մելոդիկ հնչողություն մտցրին ժանրի մեջ: [[Weezer]]-ի [[Pinkerton]] ձայնասկավառակը ժանրն ավելի լայն ու մեյնսթրիմ հանդիսատեսին հանձնեց: Տարիներ անց "էմո" տերմինը մամուլի կողմից վերագրվեց ավելի մեյնսթրիմ խմբերի:
 
[[Talk Talk]]-ի [[Spirit of Eden]] ու [[Laughing Stock]] և [[Slint]]-ի [[Spiderland]] ձայնասկավառակները խթանեցին [[փոսթ ռոք | փոսթ ռոքի]] ու [[մաթ ռոք | մաթ ռոքի]] զարգացումը: [[փոսթ ռոք | Փոսթ ռոքը]], որը էքսպերիմենտալ ոճ է` ազդված [[ջազ | ջազից]] և [[էլեկտրոնային երաժշտություն | էլեկտրոնային երաժշտությունից]], դարձավ ժանր, երբ [[Tortoise]]-ը և [[Չիկագո | Չիկագոյից]] նրանց հետևորդները դարձան ազգային կուռքեր 90-ականների կեսերին: [[Մաթ ռոք | Մաթ ռոքն]] ունի նույն էքսպերիմենտալ հիմքերը, բայց ավելի հարուստ է ու սուր: [[Don Caballero]]-ն, [[Chavez]]-ը և այլ խմբեր մեծ ներդրում ունեցան ոճի ճանաչում ձեռք բերելու գործում 90-ականներին:
 
=== 2000-ականներ ===
 
Վերջին տարիներին ինդիի ու մեյնսթրիմի միջև սահմանը չափազանց աղոտ է դարձել: Այնպիսի ինդի խմբեր, ինչպիսիք են [[Modest Mouse]]-ը և [[Death Cab For Cutie]]-ն, պայմանագիր են կնքում խոշեր լեյբլների հետ և ձեռք բերում կոմերցիոն հաջողություն: Իսկ ահա [[Radiohead]]-ը չեղյալ հայտարարեց իր պայմանագիրը [[EMI]]-ի հետ և 7-րդ` [[In Rainbows]] ալբոմը թողարկեց սեփական լեյբլի տակ: Առանց խոշոր լեյբլի ինդի խմբերը առաջխաղացման համար մեծ մասամբ դիմում են ինտերնետի օգնությանը, մասնավորապես այնպիսի վեբկայքերի, որոնք գրում են ինդի ռոքի մասին հոդվածներ, օրինակ [[Pitchfork Media]]-ն:
Տող 71.
[[pl:Indie rock]]
[[pt:Indie rock]]
[[ro:Muzică indie rock]]
[[ru:Инди-рок]]
[[sk:Indie rock]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինդի_ռոք» էջից