«Հարություն Ալամդարյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ բանաստեղծ
Content deleted Content added
Նոր էջ «'''Ալամդարյան Հարություն (Գևորգ) Մանուկի''' (ծնվ․ 1795 թվականին մահացած 1834 թվականին), հայ բանա...»:
(Տարբերություն չկա)

10:12, 16 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ալամդարյան Հարություն (Գևորգ) Մանուկի (ծնվ․ 1795 թվականին մահացած 1834 թվականին), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ։ Ծնվել է հունվարի 14(25)–ին, Աստրախանում, արհեստավորի ընտանիքում։ Ավարտել է Աղաբաբյան դպրոցը։ 1813 թվականիև հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։ Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824–1830 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անուևով։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827 թվական)։ Ալամդարյանն ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային–լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։ Մեղադրվել է որպես Ներսես Աշտարակեցու գաղափարակից, և Ի. Պասկևիչի թելադրաևքով Էջմիածևի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830 թվական)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վաևքում (1832–1834 թվական), որտեղ և դավադրաբար սպանվել է մայիսի 25 (հունիսի 6)–ին։

Ալամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-1828, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից առաջինը գրել է կնոջ մահվաև ազդեցությամբ, ողբացել իր վաղաևցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821 թվական)։ Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։ Ալավերդյանը օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։ Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բաևաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։ Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»–ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821 թվական, «Ռուս–հայերէն գործնական համառոտ քերականութիուն», 1814–1816 թվականներ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեոքի համար 3754)։ Ալամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ («Առաջարկութիւևք դպրոցական կարգադրութեանց ի պետս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825)։ Ալամդարյանիև աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։