«Վիքիպեդիա:Համաձայնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
Որոշ դեպքերում, վեճերը կրում են անձնական կամ գաղափարական բնույթ, այլ ոչ թե բովանդակության շուրջ սոսկ տարաձայնությունների, այս դեպքերում կարող է պահանջվել համայնքի կամ ադմինիստրատորի միջամտություն: Ադմինները չեն որոշում բովանդակություն, բայց կարող են համաձայն վիքիպեդիայի կանոնների և ուղեցույցների արգելափակել այն մասնակիցներին, որոնք իրենց գործողություններով խոչընդոտում են համաձայնության ձեռք բերումը: Որոշ դեպքերում ադմինները կարող են իրենք նկատել և միջամտել վեճերին, սակայն եթե Դուք տեսնում եք, որ քննարկող կողմերից մեկը դրսևորում է ապակառուցողական վարք կարող եք դիմել ադմիններից որևէ մեկին կամ մի քանիսին: Բացառիկ դեպքերում եթե խնդիր կրում է գլոբալ բնույթ կարող եք խնդրի վերաբերյալ գրել [[Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ|Ադմինիստրատորների տեղեկատախտակում]]:
 
====Համաձայնության կառուցման ժամանակ կատարվող սխալներ====
 
Խմբագրողները համաձայնության հասնելու համար կատարում են հետևյալ սխալները.
* '''Արտա-վիքի քննարկումներ:''' Քննարկումներ, որոնք կազմակերպվում են այլ կայքերում, ֆորումներում, չաթերում, էլեկտրոնային փոստերում չեն ողջունվում վիքիպեդիայում: Շատ ժամանակ արտա-վիքի քննարկումները կարող են բերել անվստահության կասկածների: Վիքիպեդիայի հիմնական քննարկումները պետք է տեղի ունենան վիքիպեդիայում, որպեսզի բոլոր մասնակիցները կարողանան հետևել դրանց:
* '''Ոչ չեզոք մասնակիցների հրավեր, [[Վիքիպեդիա:Խամաճիկություն|Խամաճիկություն]]:''' Ոչ չեզոք տեսակետ ունեցող մասնակիցների հրավիրումը քննարկմանը կարող է ավելի բարդացնել քննարկումը: Մի փորձեք տեսակետ խնդրել այն մարդկանցից, որոնք բացահայտ սուբեկտիվորեն կարող են պաշտպանել քննարկող կողմերից մեկին: Օգտագործել խամաճիկ հաշիվներ որպեսզի կարողանաք առաջ տանել Ձեր տեսակետ խստագույնս արգելված է, այդ հաշիվները ենթակա են անմիջապես արգելափակման:
* '''Ագրեսիվ պահվածք:''' Շարունակական ագրեսիվ պահվածքը կարող է բերել ապակառուցողական հետևանքների: Խմբագրողները պետք է փորձեն լսել միմյանց, հասկանալ և վերլուծել, դրանից կշահի միայն հոդվածի որակը:
{{shortcut|WP:FORUMSHOP|WP:ADMINSHOP|WP:OTHERPARENT}}
* Հաճախ քննարկումները կարող են կրել հրապարակային բնույթ, որում ներքաշված կլինեն մեծ թվով մասնակիցներ կամ ադմիններ: Այս դեպքերում քննարկում բացել Խորհրդարանում և ներկայացնել քննարկման հետ կապված բոլոր մյուս քննարկումների հղումները: Այստեղ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է հրավիրել լսելու չափազանց չեզոք խմբագրողների կարծիքը:
 
{{Վիքիպեդիայի քաղաքականություններ և ուղեգծեր}}