«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: es:Fauvismo (pintura)
չ մաքրում using AWB
Տող 1.
[[Պատկեր:Գլխարկով_կինը_1905Գլխարկով կինը 1905.jpg|right|thumb| «Գլխարկով կինը», 1905 թ. [[Անրի Մատիսս]]]]
'''Ֆովիզմը''' ([[ֆրանսերեն]]՝ fauve՝ վայրի) արվեստի [[մոդեռնիզմ|մոդեռնիստական]] ուղղություն է, որը ձևավորվել է [[Ֆրանսիա]]յում [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ:
 
==Ֆովիզմը գեղանկարչության մեջ==
[[Պատկեր:Andre_Derain_The_Turning_RoadAndre Derain The Turning Road-1906.jpg|left|thumb|[[Անդրե Դերեն]], «Թեք ճանապարհը» 1906 թ.‎]]
[[1905]] թ. փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էնէրգիաէներգիա: Ֆրանսիացի քննադատ [[Լուի Վոսել]]ն վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ [[Les Fauves]]), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում:
Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը:
[[Պատկեր:Andre_Derain_Andre Derain -_Fishing_Boats_ Fishing Boats -_1905 1905.jpg‎|left|thumb|[[Անդրե Դերեն]], «Ձկնորսական նավակները», 1905 թ.]]
[[Պատկեր:Մատիսս_Սեն_Տրոպեի_հրապարակը_1904Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg|thumb|«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904 թ., [[Անրի Մատիսս]], Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎]]
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ: Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները: Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց: Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ [[1905]]-[[1907]] թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում: <ref>[[John Elderfield]], The ''"Wild Beasts" Fauvism and Its Affinities,'' 1976, [[Museum of Modern Art]], p.13, ISBN 0-87070-638-1</ref> «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին: Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ:
Շարժման առաջնորդներն էին [[Մատիսս|Անրի Մատիսս]]ը և [[Դերեն|Անդրե Դերեն]]ը: Նրանց ոգեշնչել էին [[պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստներ]]՝ [[Վինսենթ վան Գոգ|Վան Գոգ]]ը և [[Գոգեն]]ը, որոնք [[իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստներ]]ին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ: [[Անրի Մատիսս|Մատիսս]]ն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում: Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն: [[Անրի Մատիսս|Մատիսս]]ը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»:
 
==Ֆովիզմը երաժշտության մեջ==
Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան [[Վասիլի Կանդինսկի|Վ. Կանդինսկի]]ն` աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա կարծիքով` գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա:
{{Կաղապար:Քաղվածք|Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր: |[[Վասիլի Կանդինսկի]]<ref>Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001. </ref>}}
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր: Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ [[Ադոլֆ Հյոլցել]]ը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ.
{{Կաղապար:Քաղվածք|Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով: |[[Ադոլֆ Հյոլցել]], «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» նկարի վերաբերյալ, [[1905]] թ.}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆովիզմ» էջից