«Հանս Ցիմեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 3.
}}
 
'''Հանս Ֆլորիան Ցիմերը''' ({{lang-de|Hans Florian Zimmer}}) գերմանացի կոմպոզիտոր է, որը գրել է բազմաթիվ երաժշտություններ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար։ «[[Օսկար]]» մրցանակի դափնեկիր է, «[[Ոսկե Գլոբուս]]» մրցանակի երկակի դափնեկիր և «[[Գրեմի]]» մրցանակի եռակի դափնեկիր։
 
== Կենսագրություն ==
Ցիմերը ծնվել է [[Ֆրանկֆուրտ|Ֆրանկֆուրտում]], բայց պատանի հասակում տեղափոխվել է ապրելու [[Մեծ Բրիտանիա]], որտեղ ավարտել է մասնավոր «Hurtwood House» դպրոցը։ Բացատրելով Բրիտանիա տեղափոխվելու պատճառները՝ Ցիմերը ասել է. «Իմ հայրը մահացել է, երբ ես շատ փոքր էի, և ես կամաց-կամաց գնում էի դեպի երաժշտությունը, որը ժամանակի ընթացքում դարձավ իմ լավագույն ընկերը»։ Երաժշտական կարիերան սկսել է «Ultravox» և «The Buggles» խմբերում, որտեղ նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա։ 1980-ականներին նա աշխատում էր կոմպոզիտոր Ստենլի Մայերսի հետ։ Ցիմերի առաջին խոշորագույն նվաճումը համարվում է «[[Անձրևի մարդը]]» ֆիլմի երաժշտական թեման, որի համար առաջադրվում է «Օսկար» մրցանակի՝ [[Օսկար լավագույն երաժշտության համար|լավագույն երաժշտության համար]]։ Նման հաջողությունից հետո Ցիմերը սկսում է աշխատել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից են՝ «[[Գլադիատոր (ֆիլմ)|Գլադիատորը]]», «Եգիպտոսի արքայազնը», «[[Առյուծ արքան]]», որի համար արժանանում է «[[Օսկար]]» մրցանակի, «Բարակ կարմիր գիծը», «[[Սկիզբ (ֆիլմ, 2010)|Սկիզբ]]»։ Իր ստուդիայում՝ «Remote Control Productions», (ավելի վաղ հայտնի «Media Ventures» անունով), աշխատում են [[Սթիվ Յաբլոնսկի]]ն, [[Ջեյմս Դուլի]]ն և [[Ջեֆ Զանելի]]ն։ Ստուդիայի առավել հայտնի կոմպոզիտորներից են [[Հարի Գրեգսոն-Ուիլյամս]]ը, [[Մարք Մանչինի]]ն և [[Կլաուս Բադելթ]]ը։ 2010 թ. դեկտեմբերի 8-ին Հանս Ցիմերը արժանանում է աստղի՝ «[[Հոլիվուդյան փառքի ծառուղի|Հոլիվուդյան փառքի ծառուղում]]»։ The Daily Telegraph թերթի կազմած «100 ժամանակակից տաղանդները» ցուցակում Ցիմերը զբաղեցնում է 72-րդ տեղը։ 2011 թ. Քյոլն քաղաքում Ցիմերը արժանանում է «Լավագույն սաունդթրեք» մրցանակի «Սկիզբ» ֆիլմի համար։ Ներկա պահին Ցիմերը ապրում է [[Լոս Անջելես]]ում իր կնոջ Սյուզանի և չորս երեխաների հետ։
 
== Ֆիլմագրություն ==