«Խաղերի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Եթե խաղը կրկնվում է շատ անգամներ, ապա խաղացողներին հետաքրքրում է ոչ թե հաղթանակը կամ պարտությունը յուրաքանչյուր կարճ խաղերում, այլ միջին հաղթանակը կամ պարտությունը:
Խաղերի տեսության նպատակը հանդիսանում է օպտիմալ ռազմավարության մշակումը յուրաքանչյուր խաղացողի համար:
Խաղերը կարելի է դասակարգել ըստ խաղացողների քանակի, ռազմավարության քանակի, ըստ խաղացողների փոխհարաբերության, ըստ շահույթի չափի, քայլերի քանակության, ըստ ինֆորմացիայի հասանելիություն:
Ըստ խաղացողների քանակի տարբերում են երկու 2 և n հոգանոց խաղեր: Ավելի լայն ուսումնասիրված է երկու հոգանոց խաղերը: Ինչքան ավելի շատ խաղացողներ այնքան ավելի շատ խնդիրներ:
Ըստ ռազմավարությունների քանակի կարելի է բաժանել վերջավոր և անվերջ խաղեր: Եթե կան վերջավոր թվով ռազմավարություններ, ապա խաղը անվանում են վերջավոր, հակառակ դեպքում անվերջ:
Ըստ խաղացողների միջև փոխհրաբերությունների կարելի է բաժանել հետևյալ տեսակի խաղերը`
1. Ոչ կոալիցիոն խաղեր. Խաղացողները չեն կարող փոխհամաձայնեցնել իրենց քայլերը
2. Կոալիցիոն կամ կոոպերատիվ խաղեր. Կարող են կոալիցիա կազմել
Ըստ շահույթի չափի խաղերը բաժանվում են` 0 միավոր խաղի (բոլոր խաղացողների ընդհանուր կապիտալը չի փոխվում) և ոչ զրոյական խաղեր:
Խաղերը տարբերվում են նաև ըստ հաղթանակի ֆունկցիայի. Մատրիցային, բիմատրիցային, անընդհատ, դուելների տեսակի և այլն: