«Ագրեգատային հաստոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ագրեգատային հաստոց''', բազմաիլային մետաղահատ հաստոց՝ նորմալացված հանգույցներից կազմված և անհատ...»:
(Տարբերություն չկա)

15:59, 15 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ագրեգատային հաստոց, բազմաիլային մետաղահատ հաստոց՝ նորմալացված հանգույցներից կազմված և անհատական հաղորդակներ ունեցող ուժային գլխիկներով, որոնք կատարում են իրենց վրա տեղակայված մետաղահատ գորիծքների (գայլիկոնների, կտրիչների, ֆրեզների և այլն) պտտումն ու մատուցումը։ Միևնույն ուժային գլխիկներով կարելի է կառուցել տարբեր տիպի ու հատուկ նշանակության ագրեգատային հաստոցներ։ ՍՍՀՄ-ում ընդունված են փոքր (ուժային գլխիկների հզորությունը 0,5-3 կվտ), միջին ու խոշոր (ուժային գլխիկների հզորությունը՝ 3,0—28 կվւռ) Ա. հ-ներ։ Խոշոր Ա. հ-ները պատրաստվում են նաև նորմալացված հորիզոնական և ուղղաձիգ հենոցներով, սյուներով, պտտվող սեղաններով, թմբուկներով ևն։ Որպես կանոն, իրն անշարժ ամրացվում է հաստոցի սեղանին տեղակայված հարմարանքում և մշակվում մեկ կամ մի քանի կողմերից։ Խոշոր ագրեգատային հաստոցի գործիքը մատուցվում է ուժային գլխիկի՝ ուղղորդիչներին տեղակայված իրանի տեղաշարժմամբ, իսկ փոքր ուժային գլխիկների դեպքում՝ անշարժ իրանի նկատմամբ իլի տեղաշարժմամբ։ Ուժային գլխիկները կարող են աշխատել միաժամանակ (միադիրք ագրեգատային հաստոցի) և հաջորդաբար (բազմադիրք ագրեգատային հաստոց)։ Սրանք կենտրոնացնում են ավելի մեծ քանակությամբ գործողություններ։ ագրեգաային հաստոցներից հավաքվում են ավտոմատ գծեր։ Ունեն բարձր արտադրողականություն, էժան են, նախագծման ու պատրաստման համար կարճ ժամանակ են պահանջում, հեշտ են ենթարկվում վերակառուցման։ Օգտագործվում են մասսայական և խոշոր սերիական արտադրություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։