«Աբստրակցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Ծագել է 20-րդ դարի սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմալիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։
 
Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժըշտությաներաժշտության մեջ ևն)։
 
Աբստրակցիոնիզմը դրսևորվել է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա էվոլյուցիայի ընթացքում կապված էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ [[աբստրակտ էքսպրեսիոնիզմ]]ը, [[տաշիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։
9131

edits