«Իլյա Ռեպին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
 
1894 - 1907-ին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում (1898 - 99-ին՝ ռեկտոր)։ Աշակերտներից են՝ Ի. Ի. Բրոդսկին, Ի. Է. Գրաբարը, Դ. Ն. Կարդովսկին, Բ. Մ. Կուստոդիեը։ 1899-ից ապրելով Կուոկկալայի իր «Պենատներ» դաստակերտում, Ռեպինը 1917-ից հետո մնացել է սահմանի մյուս կողմում (Կուոկկալան մինչև 1940-ը պատկանում էր Ֆինլանդիային)։ Ապրելով Ֆինլանդիայում՝ Ռեպինը կապերը չի խզել հայրենիքից, ծրագել է վերադառնալ ՍՍՀՄ, «Պենատներում», որտեղ մահացել և թաղվել է Ռեպինը, 1940-ին բացվել է հուշաթանգարան, նույնպիսի թանգարան գործում է նաև Չուգուևում։ 1958-ին Մոսկվայում բացվել է Ռեպինի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Մ. Գ. Մանիզեր, ճարտարապետ՝ Ի. Ե. Ռոժին)։ Ռեպինի բազմաթիվ գործեր, այդ թվում՝ երգչուհի Մ. Ն. Կլիմենտովայի դիմանկարը (1883), «Մ. Կ. Տենիշևան աշխատելիս» (1897), «Շիկահեր կինը» (1898), Դ. Մ. Սոլսկու դիմանկարը (1903) գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{commons|Category:Ilya Yefimovich Repin}}