«Բնակչության աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բնակչության աշխարհագրություն''', տնտեսական աշխարհագրության ճյուղ, որն ուսումնասիրում է Բնակչո...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բնակչության աշխարհագրություն''', տնտեսական աշխարհագրության ճյուղ, որն ուսումնասիրում է [[Բնակչություն|բնակչության]] և բնակավայրերի կազմն ու տեղաբաշխումը։ Հետազոտում է տարբեր [[Տարածք|տարածքներում]] բնակչության ձևավորումը, կառուցվածքը, խտությունն ու կոնկրետ կուտակումները (քաղաքներ ու [[Գյուղ|գյուղական]] բնակավայրեր), տարաբնակեցման տվյալ ձևերը որոշող պայմանները, ինչպես նաև բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները։ [[Մարդիկ]] ոչ միայն արտադրության մասնակիցներ են, նյութական բարիքների ստեղծողներ, այլև՝ դրանց սպառողներ։ Բնակչության ուրույն տեղը [[Տնտեսություն|տնտեսական]] աշխարհագրության համակարգում որոշվում է նրանով, որ բնակչությունը և՝ որպես արտադրողական ուժ, և՝ որպես սպառողների միագումար կապված է տնտեսության բոլոր ճյուղերի հետ, մասնակցում է տնտեսական աշխարհագրության ուսումնասիրած բոլոր երևույթներին ու պրոցեսներին, և նրա ուսումնասիրությունը որոշ չափով սինթետիկ՝ համատնտեսաաշխարհագրական նշանակություն ունի։ Բնակչության [[Հետաքրքրություն|հետաքրքրությունների]] շրջանակի մեջ մտնում են նաև բնակչության [[Վերարտադրություն|վերարտադրության]] և տեղաշարժերի որոշ հարցերը, որոնք ամբողջությամբ վերցրած հետազոտվում են ժողովրդագրության կողմից։ Բնակչության աշխարհագրւթյունը ելնում է հասարակության զարգացման ընդհանուր օրենքներից՝ իր հերթին սահմանելով յուրահատուկ օրինաչափություններ, որոնք որոշում են բնակչության և նրա տարածքային տեղաբաշխման առանձնահատկությունները, հենվում է վիճակագրության տվյալների վրա։ Կարևոր տեղ է հատկացվում բնակավայրերի դասակարգմանն ու տիպիզացիային։ Պլանային սոցիալիստական տնտեսության մեջ Բնակչության գործնական խնդիրներից են՝են աշխատանքային ռեսուրսների քանակական ու որակական գնահատումը և տարաբնակեցման առավել ռացիոնալ ձևերի որոնումը։ Բնակչության աշխարհագրությանը սերտորեն հարում և հաճախ նրա հետ միահյուսվում են [[Ազգագրություն|ազգագրության]], աշխատանքի [[Էկոնոմիկա (ամսագիր)|էկոնոմիկայի]], շրջանային [[Հատակագիծ|հատակագծման]] գծով կատարվող հետազոտությունները։ Կարևոր նշանակություն ունի բնակչության քարտեզներ կազմելու մեթոդների մշակումը։ Բուրժուական գրականության մեջ բնակչության հարցերի լուսաբանումը մեծ մասամբ կրում է աշխարհագրական [[Դետերմինիզմ|դետերմինիզմի]] կամ [[Բիոլոգիզմ|բիոլոգիզմի]] կոնցեպցիաների ազդեցությունը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Աշխարհագրության ճյուղեր]]