«Ջրաբանական ռեժիմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջրաբանական ռեժիմ''', ժամանակի ընթացքում ջրի ծախսի փոփոխությունը գետերում, ջրի մակարդակի ու ծավա...»:
(Տարբերություն չկա)

03:24, 15 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ջրաբանական ռեժիմ, ժամանակի ընթացքում ջրի ծախսի փոփոխությունը գետերում, ջրի մակարդակի ու ծավալի փոփոխությունը գետերում, լճերում, ջրամբարներում և ճահիճներում։ Այն սերտորեն կապված է կլիմայի սեզոնային փոփոխությունների հետ։ Տաք կլիմա ունեցող շրջաններում ջրաբանական ռեժիմի վրա ազդում են մթնոլորտային տեղումներն ու գոլորշիացումը, ցուրտ և բարեխառն կլիմա ունեցող շրջաններում՝ օդի ջերմությունը։ Դրան բնորոշ են մի շարք փուլերից (ֆազերից) բաղկացած օրական, տասնօրյա, ամսական, սեզոնային և բազմամյա տատանումները։ Տարբերում են վարարման, հեղեղման ու սակավաջուր փուլեր։ Ջրի մակարդակի տատանումներ հիմնականում առաջանում են ջրի մեծ ծախսի, քամու, սառցակալման, մարդու տնտ․ գործունեության հետևանքով։ Ջրաբանական ռեժիմը լճում որոշվում է տեղումների, գոլորշիացման, ստորերկրյա և լճից դուրս եկող ջրի քանակի հարաբերակցությամբ, լճի դիրքով, չափերով և քամու գործունեությամբ։ Լճի մակարդակի տատանումները լինում են սեզոնային, տարեկան և կարճ ժամանակով։ Ճահիճների ջրաբանական ռեժիմը պայմանավորված է կլիմայական և ջրաբանական պայմաններով, տեղանքի ռելիեֆով, բուսականության բնույթով։ Մարդու տնտ․ գործունեությունը մեծացնում է ջրաբանական ռեժիմում կատարվող վւոփոխությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։