«Եզրային խնդիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եզրային խնդիր''', խնդիր, որ պահանջում է տված տիրույթում որոշված ֆունկցիաների որևէ դասից գտնել այ...»:
(Տարբերություն չկա)

02:35, 15 Հուլիսի 2015-ի տարբերակ

Եզրային խնդիր, խնդիր, որ պահանջում է տված տիրույթում որոշված ֆունկցիաների որևէ դասից գտնել այդ տիրույթի եզրագծի վրա տված պայմաններին բավարարող ֆունկցիան։ Բնության կոնկրետ ևրնույթներ (ֆիզիկական, քիմիական) նկարագրող ֆունկցիաները, որպես կանոն, մաթեմատիկական ֆիզիկայի ինչ-որ հավասարումների լուծումներ են։ Նման որևէ հավասարման լուծումների բազմությունից հետաքրքրական լուծումը միարժեքորեն որոշելու համար տրվում են, այսպես կոչված՝ եզրային կամ սկզբնական պայմաններ։ Եզրային պայմանները տրվում են լուծումների որոշման տիրույթի միայն եզրային կետերում, իսկ սկզբնական պայմանները կարող են տրվել նաև տիրույթի ներքին կետերի որևէ բազմությաև վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։