«Բիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
[[Համակարգիչ|Համակարգչի]] [[ներքին]] [[հիշողություն]]ը կարելի է համեմատել վանդակավոր թղթի կտորի հետ, որի յուրաքանչյուր վանդակով անցնում է [[էլեկտրական հոսանք]]: Բիթի 0 արժեքը համապատասխանում է [[լարում|լարման]] ցածր մակարդակին, 1-ը` բարձր մակարդակին: Սրանով էլ պայմանավորված է համակարգչում [[տվյալ]]ների երկուական [[կոդավորում]]ը, քանի որ այս դեպքում պահանջվում են այնպիսի [[սարք|սարքավորում]]ներ, որոնք ունենան երկու կայուն վիճակ: Կարող ենք ասել, որ վեց զրոներից և մեկերից բաղկացած հաջորդականությունը վեց բիթանոց հաջորդականություն է, իսկ [[КОИ-7]] ռուսալեզու հաղորդագրությունը յոթ բիթանոց կոդավորում է:
Առաջին համակարգիչներում հիմնականում օգտագործվում էր յոթ բիթանոց կոդ: Տեխնիկայի զարգացման հետ դա դարձավ անհարմար և սկսեցին կիրառել նոր կոդ` ութ բիթանոց: Այն հիմնվում էր ինֆորմացիայի փոխանակման ամերիկյան ստանդարտ ([[ASCII]]-American Standart Code for Information Interchange) կոդի վրա: Ութ բիթանոց կոդավորման շնորհիվ կարող ենք առանց դժվարության օգտագործել հայկական, ռուսական, լատինական [[այբուբեն]]ների մեծատառեր, փոքրատառեր, թվեր, կետադրության նշաններ, հատուկ սիմվոլներ, բացատանիշ և այլն:
Ներկայումս լայն կիրառություն է գտել սիմվոլային կոդավորման [[UNICODE|Յունիկոդ|UNICODE]] ստանդարտը, որտեղ յուրաքանչյուր սիմվոլ կոդավորվում է երկու բայթով:
 
Տեղեկատվական ոլորտում ավելի գործածական է [[բայթ]]ը, որը հավասար է 8 բիթի<ref>Ա.Գ. Գեյն, Ա.Ի. Սենոկոսով, Ն.Ա. Յուներման, Ինֆորմատիկա 9, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, Երևան, 2002, էջ 17</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բիթ» էջից