«Մոլեկուլային զանգված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հեռացվում է {{վիքիֆիկացում}} կաղապարը
Տող 2.
 
== Սահմանում ==
Մոլեկուլային զանգվածը որոշակիորեն սահմանվեց [[Ստանիսլաո Կանիցարո]]յի աշխատանքների ([1858) շնորհիվ, որոնք հիմնված էին [[ԱմադեոԱմեդեո Ավոգադրո]]յի՝ մինչ այդ ճանաչում չգտած տեսակետի (1811) վրա։ Մոլեկուլային զանգվածը պաշտոնապես գիտության մեջ մտավ մոլեկուլ հասկացության հետ միաժամանակ (Կարլսրուեի միջազգային կոնգրես, 1880)։ [[Իզոտոպ]]ների հայտնաբերումը (Ֆ․ Սոդդի) և զանգվածային սպեկտրաչափության եղանակի մշակումը (Ֆ․ Աաոոն, մասսպեկտրոսկոպիա) ճշգրտեցին մոլեկուլային զանգվածի մեր պատկերացումները։ Մոլեկուլային զանգվածը հավասար է մոլեկուլում գտնվող ատոմների ատոմական զանգվածների գումարին։ Նյութի մոլեկուլային գանգվածը, սովորաբար, նրա տարբեր իզոտոպային բաղադրությունն ունեցող մոլեկուլների մոլեկուլային զանգվածների միջինացված արժեքն է։
 
Մոլեկուլային զանգվածը նյութը բնորոշող կարևոր մեծություն է՝ գաղափար է տալիս մոլեկուլի մեծության, բաղադրության, էներգիայի և հատկությունների մասին։ Այն օգտագործվում է գործնական ու տեսական նշանակության բազմաթիվ հաշվումներում։ Նյութի տարբեր հատկությունների կապն արտահայտող բանաձևերը սովորաբար պարունակում են նրա մոլեկուլային զանգվածի արժեքը։ Մոլեկուլային զանգվածի միջոցով հաշվում են գազի խտությունը, լուծույթի մոլյար կոնցենտրացիան, որոշում են միացության քիմիական բանաձևը ։ Մոլեկուլի զանգվածը գրամներով արտահայտելու համար նրա մոլեկուլային զանգվածը բազմապատկում են զանգվածի ատոմական միավորի արժեքով՝ 1,66043±0,00031·10<sup>-24</sup> գ։
 
== Տարբեր մոլեկուլների մոլեկուլային զանգվածներ ==