«Մաստարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: II-րդ դար → II դար oգտվելով ԱՎԲ
Տող 102.
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն [[մատուռ]]ի ավերակները, գերեզմանոցից արևելյան, [[գյուղ]]ի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարայի մեծ [[խաչքար]]ն է ([[1223]] թվական), հյուսիս-արևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի [[եկեղեցի]]ն։ Մաստարաի տարածքում կան մի քանի մատուռներ։[[Պատկեր:Mastara, Surb StapanosStepanos Nakhavka Church.jpg|250px|մինի|ձախից|Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, 17-րդ դ.]]
[[Պատկեր:Mastara, Surb Hovanes Church4.jpg|մինի|Սուրբ Հովհաննես եկեղեցի, 6-րդ դար]]
Հատկապես նշանավոր է Մաստարաի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ [[միջնադարյան Հայաստան]]ի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ [[Եկեղեցի|Եկեղեցու]] աղոթասրահը քառանկյունի է, անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով [[գմբեթ]]ի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։ Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել [[VII դար|VII դ]].։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0, 62 մ-0, 77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0, 47 մ-0, 60 մ)։ Մաստարաի եկեղեցին վերանորոգվել է նաև [[10-րդ դար|X]]-[[13-րդ դար|XIII]] դարերում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մաստարա» էջից