«Բնափայտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ԲՆԱՓԱՅՏ''', քսիլեմա (հուն․ gvXov — կտրված ծառ), ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք, որը փ...»:
 
չ կետադրական
Տող 1.
'''ԲՆԱՓԱՅՏ''', քսիլեմա (հուն․ gvXov — կտրված ծառ), ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ [[հյուսվածք]], որը փոխադրում է [[ջուր]]ը և նրանում լուծված հանքային աղերը։ Բնափայտը անցկացնող խրձի մի մասն է, կազմված [[պրոկամբիում]]ից (առաջնային բնափայտ) կամ [[կամբիում]]ից (երկրորդային բնափայտ)։ Բնափայտը բնափայտային [[բույսեր]]ի բնի, արմատների և ճյուղերի հիմնական զանգվածն է։ Բնափայտի [[բջիջ]]ների ձևը և մեծությունը, կախված կատարվող ֆունկցիայից, տարբեր է։ Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրեր և առաջանում է բույսերի [[օնտոգենեզ]]ում [[մերիսթեմա]]յին երկու տիպի՝ ապիկալ (առաջնային քսիլեմա կամ առաջնային բնափայտ) և լատերալ (երկրորդային քսիլեմա կամ երկրորդային բնափայտ) հյուսվածքների գործունեության հետևանքով։ Փշատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ և շառավղային կամ միջուկային ճառագայթներ։ Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ ([[գարուն|գարնանային]]) և ուշ ([[ամառ|ամառային]]ային) գոտիներ։ Բնափայտի կառուցվածքն ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի լինում է ցրիվանոթային ([[թխկի]], [[կեչի]]) և օղականոթային ([[կաղնի]], [[թեղի]])։ Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (կաղնի) կամ խմբերով (կեչի, [[հացենի]], [[բարդի]])։ Ծառի աճման հետ նրա ներքին, ավելի հին բնափայտը մահանում է, անցկացնող և պահեստային համակարգերն աստիճանաբար դադարում են գործելուց, որի հետևանքով ջրի, [[օսլա|օսլայի]]յի, մասամբ [[ճարպ]]ի պարունակությունը պակասում է, իսկ [[դաբաղանյութեր]]ինը, [[Խեժեր|խեժերինըխեժեր]]՝ինը՝ ավելանում։ Բնափայտի բոլոր բջիջներին բնորոշ է [[Փայտացում]]ը՝ թաղանթների ներծծումը [[լիգնին|լիգնինով]]։ով։ Բնափայտը ունի ժողովրդատնտեսական մեծ նշանակություն։ Կիրառվում է որպես [[շինանյութ]], [[վառելանյութ]], հումք է թղթի արդյունաբերության համար։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:քսիլեմա]]
[[Կատեգորիա:վառելանյութՔսիլեմա]]
[[Կատեգորիա:շինանյութՎառելանյութ]]
[[Կատեգորիա:քսիլեմաՇինանյութ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բնափայտ» էջից