«Ուրարտագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ճշտումներ
No edit summary
Տող 5.
1893 թվականին ռուս արևելագետ Մ․ Վ․ Նիկոլսկին Արևելյան Հայաստանում ուսումնասիրեց մի շարք սեպաձև արձանագրություններ ու հուշարձաններ (հնագետ Վ․ Ա․ Իվանովսկու հետ), իր «Անդրկովկասի սեպաձև արձանագրությունները» աշխատությունում (1896, ռուս․) ամփոփեց այդ տարածքում հայտնաբերված արձանագրությունները, տվեց դրանց թարգմանությունները, մի շարք բառերի ու քերականական ձևերի նշանակությունը։ 1898–99 թվականներին գերմանացի գիտնականներ Կ․ Ֆ․ Լեհման-Տաուպտը և Վ․ Բելքը Հայաստանում հետազոտեցին բազմաթիվ հուշարձաններ, ճշգրտեցին սեպաձև արձանագրությունների կասկածելի ընդօրինակությունները, պեղումներ կատարեցին Վանում և մերձակա [[Թոփրախ Կալե|Թոփրախ–կալե]]ում։ 1911–12 թվականներին Թոփրախ–կալեում պեղումներ կատարեց և հարուստ նյութեր հայտնաբերեց Հ․ Օրբելին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերն առժամանակ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, Վանում և Թոփրախ–կալեում պեղումները շարունակեց Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ [[Նիկողայոս Մառ]]ի և [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գլխավորությամբ (վերջինս Վանի ժայռախորշում պեղեց [[Սարդուրի Բ]] թագավորի տարեգրությունը)։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո Լեհման–Հաուպտն ուսումնասիրեց Վ․ Բելքի հետ իր հավաքած հարուստ նյութերը, նախապատրաստեց հայտնաբերված արձանագրությունների լիակատար ժողովածուն, բայց հետագայում (1928 թվականին և 1935 թվականին) կարողացավ հրատարակել միայն երկու պրակ, որոնցում ամփոփված են 110 արձանագրություն։
 
Ուրարտագիտության զարգացման գործում (հատկապես արձանագրությունների հավաքման և հրապարակման) կարևոր ավանդ ունեն [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբաններ]] Ն․ Սարգիսյանը, Հ․ Սանտալճյանը և ուրիշներ։ 1900 թվականին Հ․ Սանտալճյանը հրատարակեց (ֆրանս․[[ֆրանսերեն]]) ուրարտական հայտնի արձանագրությունների ժողովածուն, իսկ 1901 թվականին քաղվածաբար հրատարակեց Նաիրի և Ուրարտու երկրներին վերաբերող ասորեստանյան արձանագրությունների հայերեն թարգմանությունը։ Այնուհետև ուրարտական սեպաձև արձանագրությունների լեզվի ուսումնասիրումն զգալիորեն առաջ մղվեց շնորհիվ Ն․ Մառի, Ի․ Ի․ Մեշչանինովի, Ի․ Ֆրիդրիխի, Ա․ Գյոտցեի, Գր․ Ղափանցյանի մի շարք աշխատությունների, որոնցում մեկնաբանվեցին բազմաթիվ բառեր ու քերականական ձևեր։ Կարևոր արդյունք ստացվեց ուրարտական սեպագիր լեզուն խեթերենի ու հայերենի (Գր․[[Գրիգոր Ղափանցյան]]), մասնավորապես՝ խուռիերենի (Շպայզեր, Ֆրիդրիխ) հետ համեմատություններից։ Դեռևս Հ․ Սանտալճյանը սեպագիր բառերի վերլուծությունից եզրակացրեց, որ մի շարք բառարմատներ ունեն հնդեվրոպական բնույթ և մատնանշեց դրանց հայկական զուգահեռները։ Սեպագիր մի շարք բառարմատների, հատկապես տեղանունների, անձնանունների, ցեղանունների ու դիցանունների հնդեվրոպական բնույթը շեշտել են նաև Լեհման–Հաուպտը, Պ․ Կրեչմերը, Ռ․ Այսլերը, Գր․ Ղափանցյանը և ուրիշներ։ Իսկ [[Գևորգ Ջահուկյան]]ն ուրարտական արձանագրությունների լեզվում ի հայտ բերեց այնպիսի զգալի քանակի ու որակի հնդեվրոպական «տարրեր», որ այդ բոլորը սովորական փոխառությամբ կամ սուբստրատային ազդեցությամբ մեկնաբանելը դարձավ անհնարին։ Արձանագրությունների բառապաշարի ու քերականական կառուցվածքի մեջ մատնանշելով բազմաթիվ «հնդեվրոպաբանություններ»՝ նա հանգեց այն եզրակացության, որ այդ լեզուն ցեղակցական սերտ կապերի մեջ է եղել հնդեվրոպական լեզուների, հատկապես՝ հայերենի հետ («Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները», 1963, ռուս․[[ռուսերեն]])։ Մինչդեռ հակառակ դիրքերից ելնող ուսումնասիրողները (Ի․ Մ․ Դյակոնով և ուրիշներ) իրավացիորեն ընդունելով, որ ուրարտական սեպագրերի լեզուն խուռիերենի հետ կազմում է մի ուրույն լեզվաբանական խումբ, սակայն անտեսում են նրա հնդեվրոպական «տարրերը»՝ լավագույն դեպքում դրանք համարելով շրջակա հնդեվրոպական ցեղերի ու ժողովուրդների սոսկ ազդեցության արդյունք։
 
Հայաստանում սովետականխորհրդային կարգերի հաստատումից հետո հնագիտական կանոնավոր պեղումներ ծավալվեցին ուրարտական մի շարք հնավայրերում՝ [[Կարմիր բլուր]]ում, [[Արին Բերդ|Արին բերդում]] և այլուր։ Կարմիր բլուրի պեղումների արդյունքները Բ․ Բ․ Պիոտրովսկին ամփոփեց իր «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» (1944), ինչպես նաև «Կարմիր–բլուր» եռամասն (1950–55) աշխատություններում։ 1951 թվականին Ի․ Մ․ Դյակոնովը հրատարակեց Ուրարտուի մասին աշշուրա–բաբելական սկզբնաղբյուրների ռուսերեն թարգմանությունները։ 1953–541953-1954 թվականներին և 1971 թվականին Գ․ Ա․ Մելիքիշվիլին հրատարակեց ուրարտական արձանագրությունների համահավաք բնագրերը, դըրանցդրանց ռուս,ռուսերեն թարգմանություններն ու մեկնաբանությունները, քերականությունը։ Այդ հրատարակության շնորհիվ ուրարտական սեպաձև արձանագրությունները դարձան մատչելի ու լիարժեք պատմական աղբյուր։ 1955 թվականին ավստրիացի գիտնական Ֆ․ Քյոնիգը նույնպես հրատարակեց համանման ժողովածու, սակայն այն նյութի ամբողջականությամբ և թարգմանության (գերմ․) որակով զգալիորեն զիջում է Գ․ Ա․ Մելիքիշվիլու աշխատությանը։ Վերջինս գրեց նաև «Նաիրի–Ուրարտու» ծավալուն աշխատությունը (1954, ռուս․ռուսերեն), որի մեջ գրավոր աղբյուրների լիակատար քննությամբ մանրամասնորեն շարադրեց Ուրարտուի պատմությունը։ Ուրարտուի պատմության, մշակույթի, տեղագրության ու կրոնի հարցերով Հայաստանում, Գր․Գրիգոր Ղափանցյանից բացի, զբաղվեցին նաև Ն․ Վ․ Հարությունյանը, Մ․ Ա․ Իսրայելյանը, Հ․ Մարտիրոսյանը, Հ․ Կարագյոզյանը և ուրիշներ։ Ուրարտական հնագիտական նյութերի հավաքածուների խոշոր կենտրոններ են [[Սանկտ Պետերբուրգ]] [[Էրմիտաժ]]ը, [[Հայաստանի պատմության թանգարան]]ը, Էրեբունի թանգարանը, Վրաստանի պատմության թանգարանը, [[Բրիտանական թանգարան|Բրիտանական]] և Բեռլինի թանգարանները։ Կարմիր բլուրից և Արին բերդից պեղված առանձին առարկաներ պահպանվում են Մոսկվայի պետական պատմության թանգարանում և [[Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)|Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան]]ում։
 
== Գրականություն ==