«Պլուտոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ճշտումներ |
վիքիֆիկացում |
||
Տող 43.
}}
'''
1950-ական թվականներին Պլուտոնը երևում էր 14,9, իսկ 1970-ական թվականներին՝ 15,1 աստղային մեծության․ պայծառության այդ թուլացումը բացատրվում է նրա մակերևույթի անդրադարձնող հատկությունների վւոփոխմամբ։ 1976 թվականին հաստատվել է, որ Պլուտոնի մակերևույթը պատած է մեթանային եղյամով։ Քանի որ այս մոլորակը շարժվում է ձգված էլիպսով, և 1970-ական թվականներին 1950-ական թվականների համեմատությամբ 4 ա․մ-ով մոտեցել էր Արեգակին, ամենայն հավանականությամբ եղյամը մասամբ հալվել է, և մոլորակի մակերևույթը մթնել է։ 1978 թվականին Ջ․ Քրիստին հայտնաբերեց Պլուտոնի արբանյակը ([[Քարոն (արբանյակ)|Քարոն]]), որի ուղեծրի հարթությունը գրեթե ուղղահայաց է մոլորակի շարժման ուղեծրի հարթությանը։ Արբանյակի միջին հեռավորությունը մոլորակից 17,0 հզ․ կմ է, պայծառությունը՝ շուրջ 10 անգամ փոքր մոլորակի պայծառությունից։ Արբանյակի շարժման ուսումնասիրմամբ ճշտվեցին Պլուտոնի չափերն ու զանգվածը, պարզվեց, որ նրա տրամագիծը մոտ 2800 կմ է, զանգվածը՝ 1,2×10<sup>19</sup> տ (500 անգամ փոքր Երկրի զանգվածից), խտությունը՝ 1,5 գ/սմ<sup>3</sup>, ձգողական ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 50 սմ/վրկ<sup>2</sup> (մոտ 20 անգամ փոքր երկրայինից)։ Պլուտոնի արբանյակի տրամագիծը մոտ 1120—1100 կմ է, նա գտնվում է մոլորակից 12 պլուտոնյան տրամագծի չափ հեռավորության վրա, այսինքն՝ Պլուտոնն իր արբանյակի հետ կազմում է ավելի սեղմ «կրկնակի մոլորակ», քան Երկիր-Լուսին համակարգն է։ Պլուտոնից անդրադարձած և Արեգակից նրա վրա ընկած լույսի քանակությունների հարաբերությունը (ալբեդո) հավասար է 0,6-ի։ Ենթադրվում է, որ Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից։
|