«Քիմիական ռեակցիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Ի տարբերություն միջուկային ռեակցիաների, [[քիմիա]]կան ռեակցիայի հետևանքով քիմիական տարրերը չեն փոխարկվում, անփոփոխ են մնում նաև նրանց [[Ատոմ|ատոմների]] թիվը և իզոտոպային բաղադրությունը՝ իրականանում է զանգվածի պահպանման օրենքը։ Քիմիական ռեակցիաները սխեմատիկորեն պատկերում են քիմիական հավասարումներով։ Քիմիական ռեակցիաների ընթանալու համար անհրաժեշտ է, որ ելանյութերի մասնիկները (ատոմները, մոլեկուլները և այլն) ունենան ռեակցիայի էներգետիկ արգելքը հաղթահարելու համար բավարար [[էներգիա]], և որ ելանյութերը լինեն խառնված կամ հպվեն իրար։ Քիմիական ռեակցիաին բնորոշող կարևոր մեծություններ են ռեակցիայի ջերմային էֆեկտը, արագության և հավասարակշռության հաստատունները, ակտիվացման էներգիան, վերջնանյութերի ելքը, ելանյութերի փոխարկման աստիճանը կարող են ընթանալ ինքնաբերաբար կամ արտաքին ազդակների՝ ջերմության, [[Լույս|լույսի]], էլեկտրական հոսանքի, իոնացնող ճառագայթների, կատալիզատորների, ճնշման և այլն ներգործությամբ։ Մի շարք ռեակցիաներ ընթանում են միայն արտաքինից էներգիա ստանալու դեպքում, մյուսները՝ էներգիայի [[աղբյուր]] են։ Քիմիական ռեակցիաների բարդ երևույթներ են, նրանցից յուրաքանչյուրը, սովորաբար, կազմված է բազմաթիվ փուլերից, որոնց համախումբը կոչվում է Քիմիական ռեակցիայի մեխանիզմ։ Բոլոր ռեակցիաները դարձելի են և ընթանում են մինչև հավասարակշռություն քիմիականի ստեղծումը, որից հետո անփոփոխ են մնում ռեակցիային մասնակցող բոլոր նյութերի կոնցենտրացիաները։ Հավասարակշռային և նրան մոտ վիճակներում համակարգի վարքը նկարագրվում է քիմիական թերմոդինամիկայի առնչություններով։ Մոլեկուլային մակարդակով Քիմիական ռեակցիաները հետազոտելու համար օգտագործվում են քվանտաքիմիական պատկերացումները։ Թերմոդինամիկայում քիմիական ռեակցիաները դասակարգվում են ըստ ջերմային էֆեկտի, ֆազերի թվի (համասեռ, տարասեռ), քիմիական կինետիկայում հաշվի է առնվում ուղիղ և հակադարձ ռեակցիաների արագությունները, ռեակցիայի՝ միմյանցով պայմանավորված փուլերի թիվը, մոլեկուլայնությունը, կարգը և այլն։ Առանձնացվում են գործնականորեն ոչ դարձելի ռեակցիաները։ Կախված տարրական ակտին մասնակցող մասնիկների բնույթից՝ տարբերում են [[Իոններ|իոնական]], ռադիկալային, [[մոլեկուլ]]ային, լուսաքիմիական և այլ քիմիական ռեակցիաներ։ Անօրգանական քիմիայում քիմիական ռեակցիաները դասակարգում են ըստ ռեակցիային մասնակցող նյութերի տեսակի և փոխազդեցության բնույթի՝ միացման–քայքայման, [[հիդրոլիզ]]ի, չեզոքացման, կոմպլեքսագոյացման, օքսիդավերականգնման և այլ ռեակցիաներ։ Օրգանական քիմիայում տարբերում են հետերոլիտային (քիմիական կապը խզվելիս էլեկտրոնային զույգը մնում է [[ատոմ]]ներից մեկի մոտ) և հոմոլիտային (էլեկւորոնային զույգը կիսվում է, առաջանում են ռադիկալներ) ռեակցիաներ։ Հետերոլիտային ռեակցիաները լինում են նուկլեոֆիլային և էլեկտրոֆիլային։ Հաճախ քիմիական ռեակցիաները դասակարգում են ըստ առաջացող կամ անհայտացող ֆունկցիոնալ խմբերի (նիտրման, սուլֆացման, դեկարբօքսիլման և այլ ռեակ– ցիաներ)։ Առանձին խմբեր են կազմում պոլիմերման, իզոմերման, վերախմբավորման և այլ ռեակցիաները, որոնց հետևանքով չեն փոխվում նյութերի բաղադրությունները։
 
[[Կատեգորիա:քիմիաՔիմիական ռեակցիաներ]]
{{ՀՍՀ}}