«Տպագրական մեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: →
No edit summary
Տող 1.
'''Տպագրական մեքենա''' պոլիգրաֆիական, ծառայում է գրքերի, բրոշյուրների, թերթերի, ամսագրերի, պիտակների, պլակատների, Փաթեթավորմանփաթեթավորման արտադրանքի լուցագրությանտպագրության համար։ Բացի պոլիգրաֆիական տպագրական մեքենաներից, կան նաև թիթեղի, փաթեթավորման ստվարաթղթի, ապակու, պլաստմասսայի վրա տպագրող, ինչպես նաև ինֆորմացիան ու ծառայողական փաստաթղթերը օպերատիվ բազմացնող տպագրական մեքենաներ։ Հիմնական հանգույցներն են տպագրական (ներկը տպաձևից փոխադրում է թղթի վրա), ներկատու (ներկը քսում է տպաձևին) ապարատները, թղթատար համակարգը (թուղթը մատուցում է տպագրական ապարատին և մեքենայից հանում տպվածքը), տպագրված արտադրանքն ընդունող և մշակող լրացուցիչ հարմարանքները, հաղորդակը և մեքենայի կառավարման համակարգերը։ Ըստ տպա– գրական ապարատի կառուցվածքի տարբերում են ռոտացիոն, հարթ տպագրության և տիգելավոր Տպագրական մեքենաներ։ Տպագրական ապարատների կառուցվածքի սխեմաներ ա) ռոտացիոն, բ) հարթ տպագրության, գ) տիգելավոր, տպաձև, 2․ ներկատու ապարատի ներկ քսող գլաններ, 3․ տպագրական թմբկագլան, 4․ տպաձևի թմբկագլան, 5․ մետաղասալիկ, 6․ տիգել, 7․ թուղթ ռոտացիոն տպագրական մեքենան առավել արտադրողական տպագրական սարքավորում է։ Նայած մատուցվող նյութի տեսակին, տպագրական մեքենաները լինում են թերթավոր և ժապավենավոր։ Թերթավոր ռոտացիոն մեքենաները հիմնականում նախատեսված են բարձրորակ բազմագույն արտադրանքը տպագրության բոլոր հիմնական եղանակներով (խոր տպագրություն, Օֆսեթ տպագրություն) տպագրելու համար։ Կախված տպագրական բաժանմունքների թվից՝ մեքենաները լինում են միայն երկար և քառագույն։ Կան նաև պլանետար տպագրական ապարատով տպագրական մեքենաներ, որոնցում մեկ տպագրական թմբկագլանի հետ կոնտակտի մեջ են գտնվում մի քանի տպաձևի թմբկագլաններ։ Բարձր տպագրության ռոտացիոն թերթավոր մեքենաներում որպես տպաձև օգտագործվում են ստերեոտիպեր կամ գալվանաստերեոտիպեր, ինչպես նաև ֆոտոպոլիմերներից, կաուչուկից կամ միկրոցինկից պատրաստված լրիվ չափսերի 0,8մլս է հաստության ճկուն տպաձևեր։ Առավել լայն տարածում են ստացել օֆսեթ տպագրության թերթավոր մեքենաները։ Խոր տպագրության թերթավոր մեքենաներն ունեն սահմանափակ տարածում։ ժապավենավոր ռոտացիոն մեքենաները թողարկվում են բարձր, օֆսեթ և խոր տպագրության համար։ Ըստ նշանակման ստորաբաժանվում են թերթեր և գրքեր–ամսագրեր տպագրող ժապավենավոր մեքենաների։ Առավել տարածում են ստանում օֆսեթ տպագրության ժապավենավոր մեքենաները, որոնք, առաջին հերթին, կիրառվում են բազմագույն երկկողմանի գրքեր–ամսագրեր, ինչպես նաև պատկերազարդված թերթեր տպագրելու համար։
 
ՀՍՀ