«Մարդու սեռական կյանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Դավիթ Սարոյան տեղափոխեց էջը «Սեռական կյանք»-ից «Մարդու սեռական կյանք»
չNo edit summary
Տող 2.
դառնում է մարդու սեռական հակման հումանիզացման հիմքը․ սեռական կյանքը վերածվում է մարդկանց խոր անձնային փոխազդեցության միջոցի՝ հիմնված հոգեոր միասնության և սիրո վրա։ Սեռական կյանքի որակական, իմաստային կողմը ձեավորվում է անհատի սոցիալականացման ընթացքում, որոշվում անձի կառուցվածքով և նրա զարգացման աստիճանով, իսկ քանակական կողմը որոշվում է սեռային կազմությամբ՝ կայուն կենսաբանական հատկությունների համակարգով։
== Սեռական կյանքի կենսաբանական և ֆիզիոլոգիական կողմ ==
Սեռական կյանքի կենսաբանական և ֆիզիոլոգիական կողմը մարդու կենսաբանական սեռը, սեռական հակման ուժգնությունը, օրգանիզմի զգայունությունը հորմոնների նկատմամբ, սեռական ռեակցիաների յուրահատկությունները հիմնականում ձեավորվում են մինչև ծնվելը, իսկ ծննդյան պահին մարդն արդեն ունենում է բնականոն սեռական ակտիվությունն ապահովող նյարդաֆիզիոլոգիական համակարգ։ Բեղմնավորման պահից սկսվում է նաև սեռի ձևավորումը։ Կենսաբանական սեռը, համաձայն որի հետագայում կատարվում է անհատի սեռական սոցիալականացումը, ընդգրկում է մի քանի համեմատաբար անկախ բաղադրամասեր (քրոմոսոմային, հորմոնային, մորֆոլոգիական), որոնք հաջորդաբար ձեավորվում են զարգացման ընթացքում։ Սաղմի արական կամ իգական տիպերի զարգացման, ինչպես նաև սեռական հասունացման շրջանում երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալու, սեռական օրգանների զարգացման և այլնի համար որոշիչ դեր ունեն արական և իգական սեռական [[հորմոն]]ները (անդրոգեններ և էստրոգեններ)։ Այդ հորմոնների ազդեցությամբ ձևավորվում են նաև սեռական վարքը կառավարող [[գլխուղեղ]]ի հատուկ կառուցվածքները։ Սեռական վարքը իրագործվում և կառավարվում է կենտրոնական և ծայրամասային [[նյարդային համակարգ]]երի համատեղ գործունեության շնորհիվ։ Սեռական գրգռվածությունն առաջանում է արտաքին և ներքին խթանիչների, հորմոնային գործոնների և ուղեղային պրոցեսների փոխազդեցության շնորհիվ, որոնք սիրտ-անոթային և մկանային համակարգերում առաջ են բերում բարդ փոփոխություններ։ Այս բոլոր բաղադրամասերի օրգանական միասնությունը անհրաժեշտ է սեռական ֆունկցիայի բնականոն իրագործման համար, հակառակ դեպքում կարող են առաջանալ սեռական խանգարումներ։ Սեռական ռեակցիաների լրիվ շրջանը, որն ընթանում է նյարդաէնդոկրինային և հոգեկան պատրաստականության վիճակում, բաղկացած է հետնյալ '''փուլերից'''՝ '''ա․''' սեռական գրգիռի առաջացում և մակարդակի աստիճանական բարձրացում, '''բ․''' գրգըռման համեմատաբար կայուն և բարձր մակարդակ, '''գ․''' [[օրգազմ]] (ուժգին հեշտանքի զգացում)՝ գրգռվածության մակարդակի կարճատև, կտրուկ վերելք, որին անմիջապես հետեում է կտրուկ անկումը, '''դ․''' սեռական գրգիռի մարում։ Տարիքի հետ փոփոխվում է սեռական ռեակցիաների բնույթը։ Սեռական ակտիվության համընդհանուր ֆիզիոլոգիական նորմաներ չկան, այն խիստ անհատական է։
== Սեռական կյանքի սոցիալական կողմ ==
Սեռական կյանքի սոցիալական կողմը մարդու ողջ կենսագործունեությունն է։ Սեռական կյանքի հետ մեկտեղ կարգավորվել է հասարակության պահանջներին համապատասխան։ Ցուրաքանչյուր հասարակարգ, համաձայն նրանում ընդունված սոցիալական նորմաների, մշակում է նաև սեռական վարքի նորմաներ, սեռական և սեռային դերերի համակարգեր, առնականության և կանացիության ստերեոտիպեր, սեռային և էրոտիկ սիմվոլներ՝ ներկայացնելով դրանք որպես սեռական կյանքի նորմատիվներ։ Վերջիններիս հիման վրա էլ կառուցվել են սեռական կյանքի ավանդական (այս կամ այն գործողությունները ձևավորող [[ծես]]եր, արարողություններ, սովորույթներ), բարոյական ու իրավական կարգավորման և վերահսկման համակարգեր։ Հասարակությունը որոշում է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց միջև թույլատրվում կամ արգելվում են սեռական փոխհարաբերությունները, և այն չափանիշները, համաձայն որոնց անհատը կարող է սեռական կյանք վարել (օրինակ, արյունակցության աստիճանը, [[կրոն]], պատկանելությունը, սոցիալական դիրքը, գույքային վիճակը, տարիքը և այլն)։ Սեռական վարքի այս կամ այն ձևերը մի մշակութային միջավայրում և ժամանակաշրջանում ընդունվել և համարվել են բնականոն, իսկ այլ միջավայրում և ժամանակաշրջանում՝ մերժվել ու դատսպարտվել՝ ընդհուպ իրավական սանկցիաների կիրառումը։ Չնայած տարբեր ժողովուրդների մոտ և նրանց զարգացւան տարբեր փուլերում սեռական վարվելաձևերի և սեռական կյանքի նկատմամբ վերաբերմունքի գոյություն ունեցող բազմազանությանը, դժվար է նշել բոլոր մշակույթների համար համընդհանուր սեռական ակտիվության և վերաբերմունքի ձևեր (բացառություն է կազմում, թերևս, ինցեստի՝ ծնողների և զավակների միջև սեռական հարաբերությունների, արգելքը)։ Հետեաբար, սեռական վարքի կոնկրետ ձևերի գնահատականը և իմաստը պետք է փնտրել տվյալ մշակույթի սահմաններում և հասարակական զարգացման դինամիկայում։ Սեռական կյանքի վարման և կարգավորման համար վերջին մի քանի հազարամյակների ընթացքում կարևորագույն նշանակություն են ունեցել ընտանիքը և ամուսնությունը։ Ոչ պակաս կարևոր դեր են խաղացել նաև կրոնը և եկեղեցին։ Առանձին կրոններ, հատկապես նրանք, որոնք ծագել էն պտղաբերության պաշտամունքներից հ իրենց ծիսակարգում ընդգրկել սեռական որոշ գործողություններ, խրախուսել են սեռական ակտիվությունը, իսկ որոշ կրոններ (օրինակ, [[քրիստոնեություն]]ը, [[հուդայականություն]]ը), ողջ մարմնական]] համարելով «կեղտոտ» և նսեմ, պարսավել են սեռական կյանքը, այն թույլատրել միայն ամոււնության մեջ՝ միակ նպատակը համարելով սերնդի շարունակումը։ Նման մոտեցումը նպաստել է սեռական փոխհարաբերությունների շուրջը «մեղսավորության» առասպելների և վախի մթնոլորտի ստեղծմանը, պուրիտանական և կեղծ բարեպաշտական վերաբերմունքի առաջացմանը, որոնց բացասական ազդեցությունը հաճախ դեռես զգացվում Է։