Բացել գլխավոր ցանկը

Changes

 
==Պատճառ==
Պատճառները ոսկրի կամ [[Վերնոսկրի բորբոքում|վերնոսկր]]ի սնուցման խանգարումը և վարակական պրոցեսներն են, որոնք հանգեցնում են ոսկրի մեռուկացման։ Ախտահարված օջախները հետագայում ներծծվում են կամ պոկվում՝ առաջացնելով ոսկրի արատ ([[խոց]])։ Ոսկրափուտով կարող են ուղեկցվել առանձնահատուկ բորբոքային մի քանի պրոցեսներ (օրինակ, [[տուբերկուլոզ]]ը, սիֆիլիսը)։
 
Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ [[աղորիք]]ները։ Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն։ Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում [[վիտամին]]ների, [[կալցիում]]ի և [[ֆոսֆոր]]ի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը։ Նպաստում է նաև ատամների վատ խնամքը։