«Գարեգին Նժդեհ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 424 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{{!}} style="background:transparent"
{{!}}} '''Բալկանյան ժողովուրդների հերոս'''
| պատկեր2 = [[Պատկեր:Signature_of_Garegin_Nzhdeh.jpg|100px|ստորագրություն]]<br />Նժդեհի ստորագրությունը
| կապեր =
| պաշտոնաթող =
'''Գարեգին Նժդեհ''', պաշտոնական անունը՝ '''Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան''', ([[հունվար 1]], [[1886]] - [[դեկտեմբեր 21]], [[1955]]) [[հայ]] պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։ Ծնվել է հայոց [[Նախիջևան]] գավառի [[Կզնուտ]] (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։
 
== Վաղ կյանք ==
=== Կրթությունը ===
 
Գարեգին Նժդեհը ծվել է [[1886 թվական]]ի, [[հունվարի 1]]-ին՝ [[Ռուսական կայսրություն]]ում, [[Երևանի նահանգ]]ի Նախիջևանի գավառի [[Կզնուտ]] (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։
 
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո [[Նախիջևան]] քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է [[Թիֆլիս]]ի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է [[Սանկտ Պետերբուրգ]] և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ [[1906]] թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ [[Ռոստոմ]]ի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ [[1907]] թվականին վերադառնում է [[Հարավային Կովկաս]]։
 
=== Զինվորական գործունեությունը ===
{{անավարտ բաժին}}
[[1907]] թվականին մտնում է [[ՀՅԴ]] շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը [[1909]] թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է [[Բուլղարիա]]։
4225

edits