«Ժյուլ Ռոմեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 62 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
'''Ռոմեն ժյուլ''' (Լուի Ֆարիգուլ, [[1885]]—[[1972]] թվականներ), ֆրանսիացի գրող։ [[Ֆրանսիա]]կան ակադեմիայի անդամ ([[1946]])։ Ավարտել է [[Փարիզ]]ի բարձրագույն նորմալ դպրոցը ([[1906]])։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», [[1904]], «Միաբան կյանքը», [[1908]], ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» ([[1905]]) մանիֆեստի հեղինակը։ 20-ական թվականներին ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ Բժշկության հաղթանակը», [[1923]] բեմականացվել է [[1924]] թվականին, կինովեպ «Դոնոգոոոնկա»,[[1920]], բեմականացվել է [[1930]] թվականին, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», [[1923]]), որոնցում մերկացրել է քաղաքական բարքերը, գիտական ու գրական շառլատանությունը։ 30-ական թվականներին․ Ռոմենի քաղաքական հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջ։ Չըմբռնելով պատմական զարգացման միտումները՝ Ռոմենը չի կարողացել «Բարի կամքի մարդիկ» (հատոր 1—27, [[1932]]—[[1946]]) վեպում ստեղծել 1908—1933 թվականների ֆրանսիական կյանքի էպոպեան։ Այս վեպին բնորոշ է գեղարվեստական հնարանքի արձանագրական օբյեկտիվիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, բուրժուական դեմոկրատիայի մասին Ռոմենի հոդվածներն ու ճառերը ([[1939]]—[[1960]]) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» ([[1960]]) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1—3 ([[1960]]—[[1967]]) փիլիսոփայական էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» ([[1970]]) հուշերի ժողովածուները։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
25 234

edits