«Լիբերիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 54.
Հողերը լատերիտային են: Տարածության մոտ 1 /3-ը ծածկված է թանկարժեք ծառատեսակների (կարմիր ծառ, պալիսանդր, հեվեյա և այլն) հասարակածային մշտականաչ անտառներով: Հյուսիսում բարձրախոտային սավաննաներ են՝ հովանոցաձև ակացիաներով ու բաոբաբներով: Ծովափին մանգրովային բուսածածկույթ է:
Հարուստ է կենդանական աշխարհը: Սավաննաներում հանդիպում են գոմեշ, այծքաղ, ընձառյուծ, վայրի խոզ, անտառներում՝ կապիկներ: Շատ են թռչուններն ու միջատները: Նիմբայի շրջանում կա արգելոց:
 
== Բնակչություն ==
Մեծ մասը պատկանում է մանդե, գվինեական և արևմտյան բանտոիդ լեզվախմբերին: Կան նաև ամերիկյան ազատագրված նեգրերի հետնորդներ, որոնք առաջատար դիրք ունեն երկրի քաղաքական և տնտեսական կյանքում: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Միջին խտությունը 1 կմ2 վրա 14 մարդ է: Նշանավոր քաղաքներն են Մոնրովիան, Մարշալը, Բյուքենենը, Հարպերը, Գանտան:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբերիա» էջից