«Ուրուգվայի գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ճշտումներ
No edit summary
Տող 1.
'''Ուրուգվայի գրականություն''', զարգանում է իսպաներենով։ Ձեռագիր առաջին հուշարձանները երևան են եկել գաղութային շրջանում․ Պերես Կաստելիանոյի (մահ․ [[1815]] թ․) «Հուշամատյանը» ([[1779]]) լուսավորական նամակաձև արձակի նմուշ է։ Գրականության ակունքների մոտ են կանգնած նաև Խ․ Պրեգո դե Օլիվերի ([[1750]]–[[1814]]) և Կ․ Վիլյադեմորոսի ([[1777]]–[[1851]]) պոեզիան, Խ․ Պ․ Մարտինեսի «Անբասիր հավատարմություն կամ Վրիժառված Բուենոս Այրես» ([[1808]]) պիեսը։ Դեմոկրատ, պոեզիայի առավել խոշոր ներկայացուցիչն է Բ․ իդալգոն ([[1787]]–[[1822]])։ Եվրոպայի կլասիցիզմի ավանդույթներով սնվող գրքային պոեզիան են ներկայացրել հռետորական ներբողները, հիմները, եղերերգերը, էկլոգները (եռահատոր «Ուրուգվայական Պառնասը», [[1835]]–[[1837]])։ Ուրուգվայի գրականության մեջ ռոմանտիզմն սկսել է ձևավորվել 19-րդ դարի 30–40-ական թթ․՝ եվրոպական ռոմանտիզմի ազդեցությամբ, բնորոշ ներկայացուցիչն է Ա․ Մագարինիոս Սերվանտեսը ([[1825]]–[[1893]])։ Ռոմանտիկների երկրորդ սերունդն են կազմում Մ․ Լաֆինուրը (մահ․ [[1938]]), Օ․ Մորատորիոն ([[1852]]–[[1898]]), է․Է․ Ռեգուլեսը ([[1860]]–[[1929]]), Սորիլիա դե Սան Մարտինը ([[1855]]– [[1931]]) և ուրիշներ։ Է․ Ասևեդո Դիասը ([[1851]] –[[1924]]) գրել է ազատագրության համար պայքարի դարաշրջանը պատկերող պատմավեպեր։ Խ․ դե Վիանան ([[1863]]– [[1925]]) «Գյուղ» ([[1896]]), «Դուրի» ([[1901]]), «Չոր փայտ» ([[1911]]) ժողովների պատմվածքներում, ի հակակշիռ ռոմանտիկների, տվել է հասարակ մարդկանց կյանքի նատուրալիստ, մռայլ պատկերը։ Կ․ Ռեյլեսի ([[1868]]–[[1938]]) «Րեբա» ([[1894]]), «Կայենի ցեղը» ([[1900]]) վեպերը նույնպես հակվում են դեպի կյանքի նատուրալիստ, պատկերումը։ 19–20-րդ դարերի սահմանագծում առաջացած մոդեռնիստական պոեզիային (Խ․ Էռերա ի Ռեյսիգ, [[1875]]–[[1910]]) հակադրվել է Խ․ Ալոնսո ի Տրելիեսի ([[1857]]–[[1924]]) և Ֆ․ Սիլվա Վալդեսի (ծնվել է [[1887]]) պոեզիան, որ կապված էր գյուղի հետ և ոգեշնչվում էր գաուչոների (տափաստանների բնակիչներ) բանահյուսությամբ։ Բանաստեղծուհիներ Դելմիրա Ագուստինին ([[1886]]–[[1914]]) և Խուանա դե Իբարբուրոն (ծնվել է [[1895]]) կանանց ազատագրման կողմնակիցներ են։ Աչքի ընկնող դեր է կատարել Կ․ Սաբատ Էրկաստիի (ծնվել է [[1887]]) փիլիսոփայական պոեզիան, որի կենտրոնում մարդն է՝ իր «հավիտենական հարցերով ու որոնումներով»։
 
{{ՀՍՀ}}