«Լայնուս Կարլ Փոլինգ»–ի խմբագրումների տարբերություն

== Գիտական հետազոտությունները ==
=== Պասադենա ===
[[1922]] թվականին Փոլինգը ընդունվեց [[Կալիֆորնիա]]յի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա և այնտեղ մնաց շուրջ 40 տարի։ Նա ընտրեց Կալիֆորնիայի ինստիտուտը, քանի որ այնտեղ նա կարող էր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել 3 տարում([[Հարվարդ]]ում՝ 6 տարում)<ref>Goertzel and Goertzel, p. 17.</ref>։ Բացի դրանից նրան նաև առաջարկել էին դասախոսի պաշտոն։ Դա նրա կողմից ճիշտ որոշում էր։ Տարիներ անց, երբ նա արդեն կայացած գիտնական էր, գրել է որ չի փոշմանում իր որոշման համար։ Նրա կարծիքով այդ ինստիտուտը ամենահարմարն էր իրեն այդ ժամանակ։ Փոլինգի դոկտորական դիսերտացիան նվիրված էր բյուրեղագիտությանը։ [[1926]] թվականի ապրիլին Փոլինգը իր կնոջ հետ մեկնեց [[Մյունխեն]], որտեղ այդ ժամանակ աշխատում էին այդ ժամանակների հզոր գիտնականները։ Հենց այդ ժամանակ էր, որ Բոր-Զոմմերֆելդի տեսությունը արդեն իր դիրքերը զիջում էր քվանտային նոր տեսությանը, և Փոլինգի համար շատ կարևոր էր, որ ինքը գտնվում է այդ ամենի միջավայրում։միջավայրում<ref name=Abrams>{{cite book|last1=Abrams|first1=Irwin|title=The Nobel Peace Prize and the laureates : an illustrated biographical history, 1901-1987|date=1988|publisher=G.K. Hall|location=Boston|isbn=978-0816186099|edition=2. print.|url=https://books.google.com/books?id=ny77bPwKxaUC&pg=PA198}}</ref>։
Նա միակ քիմիկոսն էր Զոմմերֆելդի ինստիտուտում և միանգամից հասկացել էր, որ ժամանակակից ֆիզիկան պետք է հանդիսանա մոլեկուլների կառուցվածքի և վարքի տեսական հիմնավորումը։ [[Եվրոպա]]յում ապրած մեկ տարին մեծ դեր ունեցավ Փոլինգի գիտական զարգացման վրա։ Բացի Մյունխենից նա [[1927]] թվականին մեկնեց [[Կոպենհագեն]], իսկ հետո՝ [[Ցյուրիխ]]։ [[1927]] թվականին Մյունխենում նա տպագրեց իր առաջին հոդվածը, որը ներկայացրել էր Զոմմերֆելդը։ Նա ցանկանում էր ալիքային մեխանիկայի օրենքները օգտագործել բազմաէլեկտրոն ատոմների հատկությունները բացատրելու համար։համար<ref>Goertzel and Goertzel, p. 21.</ref>։ Եվ նա փորձեց բացատրել ջրածնանման միաէլեկտրոն ատոմների ալիքային ֆունկցիաների միջոցով։միջոցով<ref name="Nobel">{{cite web| url=http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1962/pauling-bio.html | title=Linus Pauling – Biographical | accessdate=August 5, 2007 | publisher=[[Nobel Foundation]]}}</ref><ref>{{cite book |last=Bourgoin |first=Suzanne M. |author2=Paula K. Byers | title=Encyclopedia of World Biography | year=1998 | url= | publisher=[[Thomson Gale]] | page=Vol. 12, p. 150 | isbn=0-7876-2221-4 |nopp=true }}</ref>։
 
=== Քիմիական կապի բնույթը ===