«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններ աշխարհի տարբեր երկրների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ: 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ռազմական գործողություններ սկսելով Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը տևեց մինչև 1994թ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է պատերազմական ծանր պայմաններում երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբարություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ: 1993 թվականի հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկիզբ դրվեց ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը: ԼՂՀ ՊԿԿ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Հետագայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել են Նաիրա Մելքումյանը 1997-2002, Աշոտ Ղուլյանը 2002-2004, Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը: 2012 թվականի սեպտեմբերից ԼՂՀ արտաքին գործերի նախարարն է Կարեն Համբարձումի Միրզոյանը:
 
==Նախկին նախարարներ==