{{կատեգորիա չկա}}'''Խանգարումակայունություն''', համակարգի՝ [[ազդանշան]]ները տվյալ հավաստիությամբ տարբերելու կամ վերականգնելու ունակություն։ Ամբողջ համակարգի ընդհանուր խանգարումակայունություն որոշելը բավական բարդ խնդիր է, ուստի հաճախ որոշում են համակարգի առանձին օղակների խանգարումակայունությունը (օրինակ, ընդունիչինը՝ հաղորդման, կոդավորման և մոդուլացման համակարգերինը՝ ընդունման տվյալ եղանակի դեպքում են)։ Տարբերում են իրական և պոտենցիալ Խանգարումակայունություններ, որոնց համեմատությամբ հնարավոր է գնահատել տվյալ սարքի որակը։