«Զատկի կղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
[[1888]] թվականին կղզին կցվել է Չիլիին։ [[1995]] թվականին Ռապանուի ազգային այգին (Զատկի կղզի) ընդգրկվել է [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ]]ում։<ref name="M">{{cite web|last=UNESCO World Heritage Centre.|url=http://whc.unesco.org/en/list/715|title=Rapa Nui National Park.|publisher=|date=|accessdate=2007 թ․ ապրիլի 13|archiveurl=http://www.webcitation.org/612HnbOmV|archivedate=2011-08-18}}</ref>
 
=== Կղզու անվանումներ ===
[[Պատկեր:Flag of Rapa Nui, Chile.svg|thumb|right|200px|Զատկի կղզու դրոշը]]
[[Պատկեր:Escudo de la Isla de Pascua.svg|thumb|right|200px|Զատկի կղզու զինանշանը]]
 
Զատկի կղզին ունի մի քանի անվանումներ.
* '''Խիտիտեաիրագի''' (ռապանույերեն՝ Hititeairagi) կամ Խիտի-աի-րանգի (ռապանույերեն՝ Hiti-ai-rangi),
* '''Տեկաոուխանգոառու''' (ռապանույերեն՝ Tekaouhangoaru),
* '''Մատա-կի-տե-րագի''' (ռապանույերեն՝ Mata-ki-te-Ragi) — ռապանույերենից թարգմանաբար նշանակում է «դեպի երկինք նայող աչքեր»,
* '''Տե-Պիտօ-օ-տե-խենուա''' (ռապանույերեն՝ Te-Pito-o-te-henua — «երկրի կենտրոն»),
* '''Ռապա-Նուի''' (ռապանույերեն՝ Rapa Nui-«Մեծն Ռապա») անվանումը հիմնականում օգտագործվում է կետորսների կողմից,
* '''Սան-Կառլոս կղզի''' ({{lang-es|Իսլա դե Սան Կառլոս}}), այդպես է անվանվել Գոնսալես Դոն Ֆելիպեի կողմից Իսպանիայի արքայի պատվին,
* '''Տեապի''' (ռապանույերեն՝ Teapi), կղզին այդպես է անվանել [[Ջեյմս Կուկ]]ը,
* '''Վաիխու''' (ռապանույերեն՝ Vaihu), կամ Վաիխոու (ռապանույերեն՝ Vaihou), հանդիպում է Վայգու տարբերակը, այս անվանումը նունպես օգտագործել է Ջեյմս Կուկը, ավելի ուշայն գործածել են [[Գեորգ Ֆորստեր]]ն ու [[Ժան-Ֆրանսուա դը Լապերուզ]]ը (նրա պատվին անվանվել է ծովածոց կղզու հյուսիսաարևելյան կողմում),
* '''Զատկի կղզի''' ({{lang-nl|Paasch-Eyland}}, {{lang-es|Isla de Pascua}}), այդպես է անվանվել հոլանդացի նավաստի Յակոբ Ռոգևենի կողմից, որովհետև նա այն հայտնագործել է 1772 թվականի Զատկի օրը:
 
Շատ հաճախ Զատկի կղզին անվանում են Ռապա-Նուի (թարգմանությամբ «Մեծ Ռապա», սակայն այն ունի ոչ թե ռապանույական, այլ պոլինեզյան ծագում: Այդպիսի անվանում կղզին ստացել է թաիթացի նավաստիների շնորհիվ, ովքեր այն օգտագործել են Զատկի կղզին և Ռապա-Իտի (թարգմանաբար՝ «Փոքր Ռապա») կղզին տարբերելու համար. վերջինս գտնվում է [[Տահիտի]]ից 650 կիլոմետր դեպի հարավ, և որը ունի տեղաբանական նմանություն նրա հետ: «Ռապա Նուի» անվանումը լեզվաբանների շրջանում առաջ է բերել բազմաթիվ վեճեր՝ կապված այդ բառի ճիշտ գրության հետ: Անգլիախոս մասնագետների շրջանում «Rapa Nui» (2 բառ) օգտագործվում է կղզին անվանելու համար, իսկ «Rapanui» (1 բառ) գործածվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդին կամ տեղական մշակույթին|<ref name="N">{{cite web|last=Easter Island Foundation.|url=http://islandheritage.org/faq.html#Rapa_Nui_and_Rapanui|title=Frequently Asked Questions. What's the difference between "Rapa Nui" and "Rapanui"?|publisher=|date=|accessdate=2007-04-13|deadlink=404|archiveurl=http://web.archive.org/20070927003904/islandheritage.org/faq.html#Rapa_Nui_and_Rapanui|archivedate=2007-09-27}}</ref>:
{{Համայնապատկեր|Pano Rano Kao Hanga Roa.jpg|2500px|''Զատկի կղզու համայնապատկերը''}}