«Լիլի Չուգասզյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Կյանքը և կենսագործունեությունը ==
 
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիա]]յից(Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ [[Ֆիլիպ Մանուել]]ին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թվականին հանդես է եկել [[Լիթլ Ռոք]] քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև [[Արկանզաս]]ի, [[Բալթիմոր]]ի օպերային թատրոններում: [[1961]] թվականին կոմպոզիտոր [[ՋանկառլոՋան Կարլո Մենոտտի]]ն Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի ([[Իտալիա]]) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: [[1962]] թվականից եղել է [[Նյու Յորք]]ի [[Մետրոպոլիտեն օպերա]]յին թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից` խորհրդատու, դասավանդել է [[Յեյլի համալսարան]]ում: Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր` Նորմա ([[Վինչեցո Բելլինի]]ի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա ([[Ջուզեպպե Վերդի]]ի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա ([[ ՋանկառլոՋան Կարլո Մենոտի|ՄենոտիՄենոտտի]]ի «Մեդիում»), Դալիլա ([[Քամիլ Սեն-Սանս|Սեն Սանս]]ի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների ([[Լեոպոլդ Ստոկովսկի]], [[Լեոնարդ Բեռնստայն]], [[Հերբերտ ֆոն Կարայան]] և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի ([[Յոհան Սեբաստիան Բախ]], [[Ֆրանց Շուբերտ]], [[Յոհաննես Բրամս]] և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր` Բախի [[պասսիոն]]ներից, [[կանտատ]]ներից, [[օրատորիա]]ն, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «[[Մեսսա]]ն», [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ի, [[Ջուզեպպե Վերդի]]ի «[[Ռեքվիեմ]]»-ները, [[Ջովաննի Բատիստա Պերգոլեզի]]ի և [[Ջոակինո Ռոսսինի]]ի «[[Ստաբատ մատեր]]»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր(«[[Կռունկ (երգ)|Կռունկ]]», [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի «Օրորոցային» և այլն): 1978 թվականին [[Վաշինգտոն]]ում` [[Սպիտակ տուն|Սպիտակ Տան]]ը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է [[ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն|ՀԽՍՀ մշակույթի նախարարության]] [[Պետրոս Ադամյան]]ի անվան մրցանակի ([[1981]] թ.):
 
== Չուգասզյանի մասին ==