«Լիլի Չուգասզյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]]թ. [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]]թ. [[ապրիլի 9]]), հայտնի [[ԱՄՆ|ամերիկացի]] օպերային երգչուհի ([[կոնտրալտո]]), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի։ 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-80-ական թթ. երգել է [[Մետրոպոլիտեն օպերա]]յում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։
 
1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել [[Երևան]]ի [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ում՝ կատարելով Փառանձեմի դերերգը [[Տիգրան Չուխաճյան]]ի «[[Արշակ Բ (օպերա)|Արշակ Բ]]» օպերայում<ref>http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/</ref>։
 
== Կյանքը և կենսագործունեությունը ==
 
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիա]]յից(Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ [[Ֆիլիպ Մանուել]]ին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թվականին հանդես է եկել [[Լիթլ Ռոք]] քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև [[Արկանզաս]]ի, [[Բալթիմոր]]ի օպերային թատրոններում: [[1961]] թվականին կոմպոզիտոր [[Ջանկառլո Մենոտտի]]ն Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի ([[Իտալիա]]) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: [[1962]] թվականից եղել է [[Նյու Յորք]]ի [[Մետրոպոլիտեն օպերա]]յին թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից` խորհրդատու, դասավանդել է [[Յեյլի համալսարան]]ում: Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր` Նորմա ([[Վինչեցո Բելլինի]]ի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա ([[Ջուզեպպե Վերդի]]ի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա ([[ Ջանկառլո Մենոտի|Մենոտի]]ի «Մեդիում»), Դալիլա ([[Քամիլ Սեն-Սանս|Սեն Սանս]]ի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների ([[Լեոպոլդ Ստոկովսկի]], [[Լեոնարդ Բեռնստայն]], [[Հերբերտ ֆոն Կարայան]] և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի ([[Յոհան Սեբաստիան Բախ]], [[Ֆրանց Շուբերտ]], [[Յոհաննես Բրամս]] և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր` Բախի [[պասսիոն]]ներից, [[կանտատ]]ներից, [[օրատորիա]]ն, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «[[Մեսսա]]ն», [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ի, [[Ջուզեպպե Վերդի]]ի «[[Ռեքվիեմ]]»-ները, [[Ջովաննի Բատիստա Պերգոլեզի]]ի և [[Ջոակինո Ռոսսինի]]ի «[[Ստաբատ մատեր]]»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր(«[[Կռունկ (երգ)|Կռունկ]]», [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի «Օրորոցային» և այլն): 1978 թվականին [[Վաշինգտոն]]ում` [[Սպիտակ տուն|Սպիտակ Տան]]ը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է [[ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն|ՀԽՍՀ մշակույթի նախարարության]] [[Պետրոս Ադամյան]]ի անվան մրցանակի ([[1981]] թ.):
 
== Չուգասզյանի մասին ==
 
«Նա եկավ, տեսավ և հաղթեց` ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»: [[Սիլվիա Կատլեր]], երաժշտական քննադատ ([[ԱՄՆ]])
 
== Չուգասզյանի մտքերը ==
 
«Հայը չպետք է ծույլ լինի»:
 
== Աղբյուրներ ==
 
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք 2, Հատոր 2, էջ 284
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/ Լիլի Չուգասզյանին նվիրված հոդված «Գոլոս Արմենիի» թերթում (ռուսերեն)]