«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
 
== Պատմություն ==
Դեռևս [[նոր քարի դար]]ի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա [[Պղնձի-քարի դարը Հայկական լեռնաշխարհում|պղնձաքարի դարաշրջան]]ի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, [[Աստապատ]] գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։
 
Ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] առասպելի Նախիջևան անվանումը կապված է [[Նոյ]]ի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, [[հույներ]]ը Նախիջևանը կոչել են ''Նախսուանա'', [[արաբներ]]ը՝ ''Նեշևի'', ''Նեշուի'', [[պարսիկներ]]ը՝ ''Նախուա'', ''Նախճեվան'', ''Նաուշա'', ''Նագշիջիհան''։ [[Թուրքեր]]ը Նախիջևանը ևս կոչել են ''Նագշիջիհան'', որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի<ref>Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15</ref><ref>Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից