«Mercedes-Benz SLR McLaren»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ավտոմոբիլ | անվանում = Mercedes-Benz SLR McLaren | մոդել = | լուսանկար = McLaren Mercedes SLR (3).jpg | արտադրող...»:
(Տարբերություն չկա)

09:48, 3 Հուլիսի 2015-ի տարբերակ

Mercedes-Benz SLR McLaren(թափքի գաղտնագիրը-C199)-սուպերմեքենա, թողարկված Mercedes-Benz-ի և McLaren Automotive-ի կողմից 2003-ից 2009 թվականներին:

Mercedes-Benz SLR McLaren
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողMercedes-Benz և McLaren Automotive
ԵրկիրԳերմանիա և Անգլիա
Արտադրության տարիներ2003-2009
ՆախորդMercedes-Benz 300 SLR?
ՀաջորդMercedes-Benz SLS AMG, McLaren MP4-12C
ԳործարաններՈՒոքինգ, Սուրրեյ, Անգլիա
Դասսուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Դիզայն
Թափքի տիպ2-դուռ կուպե, 2-դուռ ռոդսթեր
Դռների քանակ2
Շարժիչներ
Շարժիչ5,4 л V8 M155 ML55, 626 ձիաուժ
Բնութագիր
Անիվային բազա2700 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4656 մմ
Լայնություն1908 մմ
Բարձրություն1261 մմ
Մասսա1693 կգ
Դինամիկ
Առջևի անվահետք1638 մմ
Հետևի անվահետք1569 մմ
Կլիրենս120 մմ
Վառելիքի ծախս20.3լ(քաղաքային պայմաններ)
Առավ. արագություն334 կմ/ժ
Շուկայում
ՆմանFerrari Enzo, Lamborghini Murcielago, Porsche Carrera GT
Բաքի ծավալ97.6 լ
 Mercedes-Benz SLR McLaren Վիքիպահեստում

Պատմությունը

Mercedes-Benz SLR McLaren-ի ստեղծումը նեշնչվել է 1955 թվականին արտադրված Mercedes-Benz 300SLR մոդելից, որը հիմնված է եղել W196 F1 մոդելի վրա, որի ճանապարհային տարբերակը ստացել է 300SL Gullwing անվանումը: Չնայած այս մեքենան հաճախ դասակարգվում է, որպես սուպերմեքենա, համեմատվելով դասի հեղինակավոր ներկայացուցիչների հետ (Porsche Carrera GT, Lamborghini Murcielago և Ferrari Enzo), այնուամենայնիվ հաշվի առնելով ավտոմատ փոխանցման տուփի առկայությունը և այլ յուրահատկություններ նրան կարելի է դասել սուպեր-GT դասին, ինչպես Aston Martin Vanquish-ը և Ferrari 599 GTB: Արտադրողների նպատակներից մեկը եղել է SLR սուպերմեքենայի և GT դասի միավորումը: SLR (sport, light, racing)-սպորտային, թեթև, մրցարշավային: Սա աշխարհում ավտոմատ փոխանցման տուփով ամենաարագ մեքենան է: Mercedes-ը ասել է, որ առնվազն 7 տարում կթողարկի մեքենայի 3500 օրինակ (1 տարում 500 մեքենա): Մեքենայի գինը կազմում է 300000 ֆունտ ստեռլինգ: 2007 թվականի ամռանը Mercedes-Benz-ը հրաժարվեց SLR McLaren-ի արտադրությունում համագործակցել McLaren-ի հետ: Հետագայում Mercedes-ը համագործակցել HWA ընկերության հետ, ստեղծելով մեքենաներ, որոնցով կմասնակցեր DTM առաջնությանը: Նորույթը սպասվում էր 2008 թվականին: Մինչ այդ SLR McLaren-ի արտադրությունը և ձևափոխությունները շարունակվում էին: 2007 թվականին ցուցադրվեց ավելի արագ SLR MсLaren 722 Edition 650 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Ամռանը հայտնվեց ևս մի SLR McLaren Roadster բաց թափքով և ծալովի փափուկ տանիքով: Այն սարքավորված էր 626 ձիաուժ հզորությամբ շարժիչով: 2008 թվականին աճուրդի հանվեց վերջին ռոդսթերը, իսկ 2009 թվականին արտադրությունը կասեցվեց: Փոխարենը արտադրության հանվեց նոր սուպերմեքենա SLS, մշակված Mercedes-ի դուստր թյունինգային ընկերության՝ Mercedes-Benz — AMG-ի կողմից: McLaren-ը SLR-ի փոխարեն արտադրեց McLaren MP4-12C սուպերմեքենան:

Թափքը և շարժիչը

Թափքը պատրասված է կարբոնից: Միակ հատվածը, որ պատրասված է ալյումինից շարժիչի շրջանակն է: Դռները բացվում են վերև և առաջ: Դռենրի կառուցվածքը վերցված է մրցարշավային Mercedes-Benz CLK GTR-ից և McLaren F1-ից: Սպոյլերը ենթարկվում է ինքնակարգավորման: Շարժիչը V8 մեխանիկական մխոցով, աշխատանքային ծավալը կազմում է 5,5 լ: Հզորությունը՝ 626 ձիաուժ, 780 Նյուտոն/մետր պտտող մոմենտ:

Ընթացային տվյալներ

0-100 կմ/ժ արագացում-3,8 վայրկյան 0-200 կմ/ժ արագացում-10,2 վայրկյան 0-300 կմ/ժ արագացում-27 վայրկյան 400 մետր-11,5 վայրկյան, 210 կմ/ժ 10000 մետր-20,5 վայրկյան, 250 կմ/ժ արգելակման ճանակարհը 250 կմ/ժ-ից-221 մետր

Ձևափոխություններ

722 Edition

 
Mercedes-Benz SLR McLaren 722 Edition

2006 թվականին ցուցադրվել է նոր մոդել Mercedes-Benz SLR McLaren 722 Edition անվանումով: 722 թիվը խորհրդանշում է Ստիրլինգ Մոսսի և երկրորդ պիլոտ Դենիս Յենկինսոնի տարած հաղթանակը Mercedes-Benz 300 SLR-ով մեկնարկային 722 համարով (ցույց է տալիս մեկնարկի ժամը՝7:22), Mille Miglia մրցարշավում 1955 թվականին: «722 Edition»-ում հզորությունը ավելացվել է մինչև 650 ձիաուժ իսկ պտտող մոմենտը՝ մինչև 820 Նյուտոն/մետր (4000 պտույտ/րոպեի դեպքում): Առավելագույն արագությունը հասել է մինչև 337 կմ/ժ: Օգտագործվել են 19 դյույմանոց անվադողեր, ավելի կոշտ կախոցներ ավելի լավ կառավարման համար: Տեղադրվել են ավելի մեծ տրամագիծ ունեցող առջևի արգելակման կոճղակներ(390 մմ): Բարելավվել են ընթացային տվյալները. 0-100 կմ/ժ հասնում է 3,6 վայրկյանում, 0-200կմ/ժ՝ 10,2 վայրկյանում և 0-300 կմ/ժ՝ 27,6 վայրկյանում: Ինչպես նաև տրվում են սարքավորումներ AMG-ի կողմից: Գինը այդ դեպքում կազմում է 675000 $: AMG ընկերությունը հավաստիացնում է, որ դա կլինի աենաարագ SLR-ը պատմության մեջ, առավելագույն արագությունը հասցնելով մինչև 347 կմ/ժ:

722 GT

 
Mercedes-Benz SLR McLaren 722 GT

722 GT-ն 722 Edition-ի կատարելագործված տարբերակն է: Մեքենան պատրասված է Ray Mallock Ltd ընկերության կողմից Mercedes-Benz-ի թույլատվությամբ: Մեքենայի վրա տեղադրվել են սպորտային դիֆֆուզորներ: Մեքենան թեթևացել է 398 կգ-ով, դառնալով 1300 կգ: Շարժիչի հզորությունը դարձել է 680 ձիաուժ և պտտող մոմենտը հասել է 830 Նյուտոն/մետրի 1,75 մթնոլորտի պայմաններում: Թողարկվել է 21 օրինակ, յուրաքանչյուրը 750000 արժողությամբ: Բոլոր օրինակները նախատեսված են մրցարշավների համար:

Ռոդսթեր

 
Mercedes-Benz SLR McLaren Roadster

SLR-ի բաց թափքով տարբերակը (թափքի գաղտնագիրը R199) վաճառքում հայտնվեց 2007 թվականի սեպտեմբերին 493000 արժեքով: Ռոդսթերի վրա տեղադրված է նույն շարժիչը ինչ կուպեի վրա: Ռոդսթերի զանգվածը ավելացել է 60 կգ-ով, որի պատճառով առավելագույն արագությունը նվազել է հասնելով 332 կմ/ժ-ի: Ավտոմեքենան ունի ծալովի, փափուկ, էլեկտրական տանիք: Պաշտոնական տվյալներով սրահի կառուցվածքը թույլ է տալիս վարորդին շփվել ուղևորի հետ նույնիսկ 200 կմ/ժ արագության ժամանակ: Ռոդսթերը ուղղված է պայքարի պաց տանիքով սուպերմեքենաների դեմ, ինչպիսին է Pagani Zonda F Roadster-ը: Վերջին ռոդսթերը արտադրվել է 2009 թվականի սկզբին, ոիրց հետո արտադրությունը դադարել է: Այն վաճառվել է աջուրդով: Մեքենան ունեցել է յուրահատուկ տեսք: Այն ներկված է եղել շագանակագույն մետալիկ (Sienna Pearl), իսկ սրահը պատված է եղել Tobacco Brown կաշվով: Սա միակ SLR-ն է: Սկզբնական գինը նախատեսվել է 529000 $: Ամբողջ գումարը տրամադրվել է St. Jude Children's Research Hospital հետազոտական կենտրոնին, որը զբաղվում է երեխաների օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեթոդներ որոնելով:

Roadster 722 S

 
Mercedes-Benz SLR McLaren Roadster 722S

722 S-ցուցադրվել է փարիզյան ավտոսալոնում 2008 թվականին: 5,5 լ-անոց շարժիչը զարգացնում է 650 ձիաուժ հզորություն և 820 Նյուտոն/մետր պտտող մոմենտ, որը թույլ է տալիս մեքենային հասնել 100 կմ/ժ-ին 3,7 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ-ին՝ 10,6 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 335 կմ/ժ: Ինչպես նաև մեքենան ստացել է 10 մմ-ով ավելի կարճ կախոցներ, թափքում լրացուցիչ կարբոնե էլեմենտներ, հզոր արգելակման համակարգ և 19 դյույմանոց անվադողեր:

SLR McLaren Stirling Moss

 
Mercedes-Benz SLR McLaren Stirling Moss

2009 թվականի հունվարին Դետրոյթի ավտոսալոնում ներկայացվեց յուրահատուկ սփիդսթեր, ի պատիվ Ստիրլինգ Մոսսի: Սփիդսթերը (թափքի գաղտնագիրը՝Z199) շարժի է մղում 650 ձիաուժ հզորությամբ, 5,5 լիտրանոց V8 շարժիչը: Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ, 0-100կմ/ժ արագությանը հասնում է 3,5 վայրկյանում: Մեքենայի արտադրությունը սկսվեց 2009 թվականի հունիսին: Մեքենան թողարկվել է 75 օրինակով, յուրաքանչյուրը 1200000 € արժեքով:

SLR McLaren Edition

2010 թվականին էսսենի թյունինգային շոուի ժամանակ ներկայացվեց Mercedes-Benz SLR McLaren Edition-ը: Մեքենայի վր տեղադրված է կարգավորվող կախոցներ և փոփոխված ղեկային կառավարում: Չհաստատված տվյալներով մեքենան կրելու է 5.4 լիտրանոց V8 շարժիչ, 650 ձիաուժ հզորությամբ, 820 Նյուտոն/մետթ պտտող մոմենտով, որը միացած կլինի 5 աստիճան ավտոմատ փոխանցման տուփին:

Թյունինգ

Mansory

Պատկեր:Mansory-Renovatio 2008 800x600 wallpaper 01.jpg
Mercedes-Benz SLR McLaren Renovatio

Mansory թյունինգ-ատելյեի կողմից փոփոխված մոդելը ներկայացվել է 2008 թվականին Ժնևյան ավտոսալոնում։ Անվանվել է Renovatio-ինժեներական փիլիսոփայության արգասիք: Արդյունքում-ավելի շատ աէրոդինամիկական փոփոխոթյուններ, ինչպես նոր կարբոնե թափք: Շարժիչը նույնպես ենթարկվել է փոփոխությունների. տեղադրվել է նոր ավելի արդյունավետ տուրբին, օպտիմացվել է շարժիչի կառավարման համակարգը, տեղադրվել է նոր մթնոլորտային կուլեր և ֆիլտր: Հզորությունը և պտտող մոմենտը ավելացել են հասնելով համապատասխանաբար 700 ձիաուժի և 880 Նյուտոն/մետրի, որի շնորհիվ առավելագույն արագությունը դարձել է 340 կ/ժ, իսկ 0-100 կմ/ժ արագացումը տևում է 3,3 վայրկյան:

Edo Competition

Գերմանական թյունինգ-ատելյե Edo Competition-ը ներկայացրեց SLR-ի իր տարբերակը, որը ստացավ 722 Black Arrow անվանումը: Չնայած 722 թվին, այն ոչ մի կապ չուներ SLR 722 Edition-ի և Mercedes-Benz 300 SLR-ի հետ: Այդ թիվը ցույց է տալիս շարժիչի հզորությունը՝ 722 ձիաուժ(7100 պտույտ/րոպեի դեպքում): բացի այդ պտտող մոմենտը ավելացվել է միչնև 890 Նյուտոն/մետր: 100 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 345 կմ/ժ:

Wheelsandmore

Գերմանական Wheelsandmore թյունինգ-ատելյեի մասնագետները աշխարհին աներկայացրեցին, թե ինչպիսի տեսք կունենա Mercedes-Benz SLR McLaren-ը իրենց թյունինգից հետո: Մեքենան ստացավ 707 Edition անվանումը, որը ցույց է տալիս շարժիչի հզորությունը (707 ձիաուժ): Այդ արդյունքին մասնագետները հասել են շնորհիվ կառավարման համակարգի բարելավման և նոր, ավելի մեծ ճնշումով աշխատող տուրբինի: Այս արդյունքները թույլ են տալիս 1750 կգ կշոռ մեքենային 100 կմ/ժ-ին հասնել 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 345 կմ/ժ:

Ազդեցությունը մշակույթի վրա

Արտաքին հղումներ