«Կոնգոյի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
 
== Երաժշտություն ==
Կոնգոյում բնակվող ժողովուրդների երաժշտական մշակույթի ժանրերը և ոճական առանձնահատկությունները ծագել են հնագույն ժամանակներում և ձևավորվել մինչև գաղութացումը: Գյուղատնտեսական աշխատանքների և որսի ժամանակ կատարվող պարերը իմպրովիզացիոն բնույթի են: XX դ., քաղաքների աճին զուգընթաց, զարգացել է քաղաքային երաժշտական ֆոլկլորը (ձևավորվել է ֆրանսիական մշակույթի ուժեղ ազդեցությամբ): Անկախության հռչակումից ([[1960]]) հետո աճել է աֆրիկյան ժողովրդական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը: Երաժշտական գործիքներից տարածված են բազմազան թմբուկները (տոկոլ, լոկոլկա, լինգունգու են): Օգտագործվում են նաև քսիլոֆոններ (լինզի, էնդարա, մանզա ենև այլն), աֆրիկյան դաշնամուրներ (սանսա, մարիբուլա, կիզանզի են), քնար, տավիղ, երաժշտական աղեղ, եղջերափողեր, սրինգներ են: Կոնգոյի ժամանակակից երաժշտությանը բնորոշ է երաժշտական նոր ձևերի առաջացումը, որոնք խարսխված են աֆրիկյան երաժշտության հիմունքների զարգացման, եվրոպական նվագարանների օգտագործման վրա, կրում են ամերիկյան ջազի և լատինա-ամերիկյան երաժշտության ազդեցությունը:
 
== Թատրոն ==