«Կապադովկիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Աշխարհագրական դիրքը ==
Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են։ Թագավորական շրջանում (մ.թ.ա. IV -մ.թ. I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր [[Կիլիկիա]]յին (բաժանված էին իրարից [[Հայկական Տավրոս|Տավրոսի լեռներով]]), հարավ-արևելքից՝ [[Կոմագենե]]ին, արևելքից՝ [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի]] և ապա [[Մեծ Հայք]]ի թագավորություններին (սահմանն անցնում էր [[Եփրատ]] գետով), հյուսիս-արևելքից՝ [[Փոքր Հայք]]ին, հյուսիսից՝ [[Պոնտոս]]ին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային։ Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև [[Սև ծով]]՝ ընդգրկելով, այսպես կոչված, Կապադովկիական Պոնտոսը։ Ժամանակակից [[Թուրքիա]]յում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում։
 
Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը [[Կեսարիա|Մաժաք]] քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում) վերանվանվել է [[Կեսարիա]]: Ներկայումս այն խոշոր քաղաք է [[Թուրքիա]]յում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով։