«Մարդու իրավունքների եվրոպական դատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (4), → (2)
Տող 1.
[[File:European Court of Human Rights- Av. de l'Europe.jpg|thumb|Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը․ [[Ստրասբուրգ]]]]
'''Մարդու իրավունքների եվրոպական դատարան''' կամ '''Եվրոպական Դատարան''', կամ ՄԻԵԴ ({{lang-en|European Court of Human Rights}} կամ ECtHR, [[ֆրանսերեն]]՝ Cour européenne des droits de l’homme), [[Ստրասբուրգ]]ում հիմնված ([[1959]]) [[Միջազգային դատական մարմիններ|միջազգային դատարան]], դատավորների թիվը համապատասխանում է [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան]] վավերացրած [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհրդի]] անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա]]ն։<ref>[[մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ]][http://www.pastinfo.am/sites/default/files/Convention2.pdf] (1950թ. նոյեմբերի 4) Կից արձանագրություններով</ref> Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։<ref name="Բ">ՀՀ Արդարադտության նախարարության կայք [http://www.justice.am/page/563] գրադարան</ref>
[[File:Strasbourg- European Court of Human Rights.jpg|thumb|՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ [[Ստրասբուրգ]], [[Ֆրանսիա]]]]
[[File:Flag of Europe.svg|thumb|Եվրոպական Միության, նաև Եվրոպական դատարանի դրոշ։ 12 ոսկեգույն աստղորը խորհրդանշում են ամբողջություն և միասնություն և ոչ թե անդամ երկրների թիվը]]
Տող 13.
[[1948]] թ․ [[մայիս]]ին [[Հաագա]]յում տեղի ունեցավ «Եվրոպայի համագումար», ընդունվեց «Եվրոպական շարժման» առաջարկը․ ստեղծել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան պետություններում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերահսկման լիազորությամբ։ [[1949]] թ․ [[փետրվար]]ին «Եվրոպական շարժումը» [[Բրյուսել]]ի համագումարում ներկայացրեց մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի առաջին նախագիծը։
 
[[1949]] թ․ [[մայիսի 5]]–ին [[Լոնդոն]]ում դիվանագիտական կոնֆերանսի ժամանակ տասը պետություններ ստորագրեցին Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը։ Այս միջազգային ակտը վկայեց, որ Եվրոպայի Միության գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու զարգացումն է»։ Բազմաթիվ քննարկումների, մի շարք փոփոխությունների և առաջարկությունների ենթարկվեց կոնվենցիան։<ref>Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պատմություն[http://roseurosud.org/evropejskij-sud-po-pravam-cheloveka/45-istoriya-evropejskogo-suda-po-pravam-cheloveka Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պատմություն]
</ref>
 
Տող 22.
Առաջին ընտրություններն իրականացվեցին [[1954]] թ․ [[մայիսի 18]]–ին։
 
Առաջին նիստը գումարվեց [[1954]] թ․ [[հուլիսի 12]]–ին Ստրասբուրգում։
 
[[1959]] թ․ [[հունվարի 21]]–ին Կոնվենցիայի պարտավորությունների կատարումը ապահովելու նպատակով ստեղծվեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցադիմումները քննելու համար։<ref name="Ա">< /ref>
 
=== Դատական կառույցները ===
Տող 34.
[[1998]] թ․ [[նոյեմբերի 1]]–ից № 11 Արձանագրության համաձայն այդ մարմիններից առաջին երկուսը փոխարինվեցին մեկով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այն տեղակայված է Ստրասբուրգի Մարդու իրավունքների պալատում ([[Ֆրանսիա]]), որտեղ էլ գտնվում է Եվրոպայի Խորհուրդը։
 
Նախկինում բոլոր անհատական հայցադիմումները Եվրոպական խորհրդարանական վեհաժողովում քննարկվելուց հետո վերջնական որոշում կայացնելու համար գործը հանձնվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ Եվրոպական Խորհրդի նախարարների կոմիտե։ [[1994]] թ․ [[հոկտեմբերի 1]]–ից հայցադիմորդն իրավունք ստացավ Եվրոպական վեհաժողովի կողմից ընդունելի համարվող հայցադիմումներն անձամբ փոխանցել Դատարանին։<ref>The Essentials of Human Rights[https://books.google.am/books/about/The_essentials_of_human_rights.html?id=BvR_QgAACAAJ&hl=en The Essentials of Human Rights]</ref>
 
Եվրոպական Դատարանն իր գործունեությունը սկսելուց ի վեր ([[1959]]) մինչև [[1998]] թ․ ավարտը որոշումներ է կայացրել 837 հայցադիմումների վերաբերյալ, որոնցից գերակշիռ մեծամասնությունը քաղաքացիների հայցեր են եղել։ Առաջին վճիռը կայացվել է [[1960]] թ․ (Lawless v. Ireland), ի օգուտ հայցորդի առաջին որոշումը կայացվել է [[1968]] թ․ (Neumeister v. Austria)։ [[1998]] թ․ ռեֆորմից հետո Դատարանի աշխատանքն ավելացավ և [[2010]] թ․ սկզբին գործնական որոշումների քանակը հասավ ավելի քան 12 198, որոնցից 10 156–ը Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների խախտումների վերաբերյալ էին։<ref>Protocol no.14 Factsheet: The reform of the European Court of Human Rights [http://www.echr.coe.int/NR/rdonlyres/57211BCC-C88A-43C6-B540-AF0642E81D2C/0/CPProtocole14EN.pdf](PDF). Council of Europe. May 2010.</ref>
 
== Իրավազորությունը ==
Տող 53.
* դիտարկել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի հայցը այն մասին, թե պատասխանող պետությունը խախտե՞լ է արդյոք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը կատարելու իր պարտավորությունները
* կատարել մեկնաբանություններ Եվրոպայի Խորհրդի նախարաների կոմիտեի հայցի մասին նախկինում ընդունած որոշման վերաբերյալ
* խորհրդատվական եզրակացություններ կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների Կոնվենցիայի մեկնաբանությունների վերաբերյալ, որոնք չեն առընչվում գործի քննությանը։<ref name="Ա">Եվրոպական դատարան [http://roseurosud.org/evropejskij-sud-po-pravam-cheloveka] {{ref-ru}}</ref>
 
=== Տարածքային իրավազորություն ===
Դատարանը տարածքային իրավազորություն ունի անդամ պետության ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների սահմանների և այն տարածքների, որոնց նկատմամբ պետությունն արդյունավետ կառավարման հնարավորություն ունի։ Այս պայմանը կոչվում է ratione loci, որը հնարավորություն է տալիս հստակորեն սահմանազատել Եվրոպական դատարանի իրավազորության ներքո գտնվող աշխարhագրական տարածքը։ Որպես կանոն Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, եթե նա չի հայտարարում, որ ինքն այն պետք է տարածի նաև այլ տարածքների վրա։
 
Եվրոպական դատարանի իրավազորության աշխարհագրական սահմանների ճանաչման հարցը որոշում են իրենք` անդամ պետությունները։ Օրինակ, [[2002]] թ. [[մարտի 20]]–ին Կոնվենցիային միանալիս<ref>[[Եվրոպայի Խորհուրդ#ՀՀ-ն ԵԽ-ի կազմում]]</ref> [[Հայաստանի Հանրապետություն]]ն այս հարցի հետ կապված հայտարարություն չարեց։ Հետևաբար Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող [[ԼՂՀ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] նկատմամբ Կոնվենցիան չի կարող կիրառել։ Իսկ [[2002]]թ. [[ապրիլի 15]]-ին Կոնվենցիային միանալիս [[Ադրբեջան]]ը հատուկ վավերացրեց․
{{քաղվածք|Ադրբեջանական Հանրապետությունը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել 1950թ. Կոնվենցիայի դրույթների կիրառումը ՀՀ կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ։|}}
Սակայն մյուս կողմից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունն ամբողջական բնույթ է կրում․ ընդգրկում է Դատարանի անդամ եվրոպական պետությունների ողջ տարածքը։
 
=== «Գաղութատիրական վերապահում» ===
Ադրբեջանի և Հայաստանի ներկա դիրքորոշման հետևանքով առաջացել է մի անտրամաբանական վիճակ, երբ երկուսն էլ Եվրոպայի խորհրդի անդամներ են, իսկ նրանց հակասությունների տիրույթում գտնվող ԼՂՀ-ի տարածքի վրա Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավազորությունը չի տարածվում, իսկ դա, իր հերթին, հնարավորություն չի ստեղծում այդ չճանաչված հանրապետության քաղաքացիներին օգտվել Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն մարմինների պաշտպանությունից։<ref>Վլադիմիր Օգանեսյան․ «Մարդու իրավունքների պաշտպանության որոշ խնդիրներ չճանաչված պետություններում» Ալմանախ․ Սահմանադրական արդարադտությունը նոր հազարամյակում, Երևան, 2005 թ․, էջ 214-219 {{ref-ru}}</ref>
 
Երբեմն պետությունների իրավազորությունը կարող է տարածվել նաև իր երկրի սահմաններից դուրս։ Այդ նկատառումով Կոնվենցիայի 56-րդ հոդվածը նախատեսում է, որ ցանկացած պետություն այդ փաստաթուղթը վավերացնելիս կամ հետագայում ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով հայտարարել, որ ipso facto Կոնվենցիան տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։ Ընդ որում, դրա համար որևէ լրացուցիչ համաձայնություն անհրաժեշտ չէ, եթե այդ փաստը նաև ճանաչել է պետությունների միջազգային ընտանիքը։
 
Գրականության մեջ 56-րդ հոդվածը անվանում են «գաղութատիրական վերապահում»։<ref>Frowein J., Peukert W. Europische Menchenrechts Konvention – Kommentar. 1996. S. 743</ref><ref>Թումանով Վ․ Ա․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կազմակերպման և գործունեության ակնարկ», Մ․, 2001, էջ 28</ref>
Այդ հոդվածով [[Մեծ Բրիտանիա]]ն Կոնվենցիան կիրառեց [[Ջիբրալթար]]ի վրա, այնուհետև` [[բերմուդյան կղզիներ|Բերմուդյան]], [[Ֆոլկլենդյան կղզիներ|Ֆոլկլենդյան]], [[Սուրբ Հեղինեի կղզի|Սուրբ Հեղինեի]] և [[Ջերսի]] կղզիների վրա, [[Նիդեռլանդներ]]ը` [[Սուրինամ]]ի վրա և այլն։ Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանը հիշյալ տարածքներում հոդվածը կիրառում է «պատշաճորեն հաշվի առնելով
տեղական պահանջները»։
 
Եվրոպական դատարանն իր իրավազորությունը կարող է ընդարձակել, երբ Դատարանի անդամ պետությունն իր տարածքը փոխանակի, [[Օտարում (իրավունք)|օտարի]], վարձակալության տա կամ իր զորամիավորումները տեղակայի այլ պետության տարածքում։ Ընդ որում, տեղակայումը կարող է լինել իրավազոր` միջազգային պայմանագրի հիման վրա, կամ ոչ իրավազոր` տարածքը գրավելու ձևով։ Նշված դեպքերից ցանկացածի պարագայում Կոնվենցիայի 1-ին հոդվածի` «իրենց իրավազորության ներքո» գտնվող ձևակերպումը ձեռք է բերում ավելի ընդարձակ բովանդակություն, քան թե` «իր տարածքում գտնվող» ձևակերպումը։ Օրինակ, [[միջազգային պայմանագիր|միջազգային պայմանագրի]] հիման վրա, այսինքն` օրինական հիմքերով մեկ այլ պետության տարածքում գտնվող զորամասը շարունակում է մնալ իր սեփական պետության ինքնիշխանության ներքո, հետևաբար, ipso facto այդ զորամասի տարածքը Կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով կհայտնվի Եվրոպական դատարանի իրավազորության ներքո։
 
Այսպես, Հայաստանի Հանրապետության և [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] միջև [[1995]]թ. [[մարտի 16]]-ին կնքված պայմանագիրը լայն իրավազորությամբ է օժտում Ռուսաստանին ՀՀ տարածքում գտնվող իր ռազմաբազաների տարածքում։ Հետևաբար, այդ տարածքում Կոնվենցիայով նախատեսված ցանկացած իրավախախտում պետք է համարվի ռուսական պետության կողմից կատարված իրավախախտում, որի վրա կտարածվի Եվրոպական դատարանի իրավազորությունը։
 
== Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն Հայաստանում ==
Վարչությունը ստեղծվել է ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատանքները` կապված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնցվենցիայի և դրան կից Արձանագրությունների շրջանակներում ներկայացված գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը պատրաստելու, այն Եվրոպական դատարանում ներկայացնելու և պաշտպանելու հետ:հետ։ Վարչությունն ունի երկու ստորաբաժանում՝ Քրեական և վարչական գործերով բաժին և Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժին:բաժին։<ref name="Բ">[http://www.justice.am/structures/view/structure/2#sthash.i3SD6RSo.dpuf]</ref>
 
== Նախադեպային տեղեկատու ==
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի կարևորություն ներկայացնող իրավական դիրքորոշումների համակարգված ընտրանի է, որն արտացոլում է Եվրոպական դատարանի ձևավորված նոր ուղենիշներն ու Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի զարգացման արդիական ուղղությունները:ուղղությունները։ Տեղեկատուն կազմում է Եվրոպական դատարանի քարտուղարությունը, և Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով ազատ ներբեռնման համար այն հասանելի է Եվրոպական դատարանի կայքում<ref>Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու[http://www.echr.coe.int/Pages/home.aspx?p=home&c= Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու]</ref> [[անգլերեն]] և [[ֆրանսերեն]] տարբերակներով:տարբերակներով։ <ref name="Բ">[http://www.moj.am/page/informationnotes#sthash.L5Rn9Vec.dpuf]</ref>
 
== Տես նաև ==
Տող 85.
 
== Ֆիլմագրություն ==
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան [https://www.youtube.com/watch?t=237&v=E0LVPZgW-i8] (RUS) ECHR
 
== Գրականություն ==
* [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ]][http://www.idcarmenia.am/sites/default/files/attachments/Konvencia.pdf]
* The Essentials of Human Rights [https://books.google.am/books/about/The_essentials_of_human_rights.html?id=BvR_QgAACAAJ&hl=en]
* Եվրոպական դատարան [http://roseurosud.org/evropejskij-sud-po-pravam-cheloveka]
* Anniversary Book The Conscience of Europe․ 2014
* Եվրոպական դատարանի իրավազորությունը և ազգային իրավունքը [http://www.court.am/files/news/382_am.pdf]
* Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Վճիռների ժողովածու։ Հայերեն թարգմանություն, Երևան, 2002
* Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու [http://www.echr.coe.int/Pages/home.aspx?p=home&c=]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
== Արտաքին հղումներ ==
Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակ Հայաստանում [http://www.coe.int/en/web/yerevan]
 
[[Կատեգորիա:Եվրոպայի Խորհուրդ]]