«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ԱշոտՏՆՂ (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
չNo edit summary
Տող 25.
 
[[1488]] թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։
Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքիսանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։
 
[[1494]]-[[1495]] թթ. Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվին նա նորից մտնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։